Վարպետության պարապմունք Գոռ Դավթյանի հետ

Այսօր կրթահամալիրում մեկնարկած քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի հերթական հետաքրքիր և բովանդակալից օրն էր։
Մայր դպրոցը դարձել էր իսկական արվեստանոց՝ բաց երկնքի տակ։
Կրթահամալիր էին եկել հյուրեր ինչպես Հայաստանի շրջաններից, այնպես էլ Ռուսաստանի դաշնությունից, Վրաստանից, Իտալիայից։ Յուրաքանչյուրը ներկայացնում էր իրենը, իր մշակույթը, իր հայացքները։ Իսկ ճամբարականները ուղղեկցում էին նրանց իրենց հետաքրքրաշարժ հարցերով և հայացքներով։
Հյուրերից Գոռ Դավթյանը, ով կրթահամալիր էր եկել Իջևանից, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստ մասնագիտության ուսանողների խմբի հետ, անցկացրեց վարպետության դաս խեցեգործությունից։
Ներկայացրեց
. կավով աշխատելու ձևերը
. աշխատանքային գործիքների կիրառման հմտությունները
. բուն աշխատանքի ընթացքը
. պատմեց կավի մշակման հետագա աշխատանքների մասին։