Без рубрики

Նոր ուսումնական տարվա մեկնարկ: 30 օգոստոսի

Նոր ուսումնական տարին սկսեցինք նոր ժպիտներով ու նոր հույզերով, ոմանք զգում էին իրենց ինչպես տանը, ոմանք անհանգիստ էին որովհետև նոր տուն էին եկել, ոմանք էլ մի փոքր տխուր: Սակայն այս բոլոր խառը հույզերը որոշակի ժամանակում կարգավորվեց, և բոլորի դեմքերին ուրախ ժպիտներ երևացին: Օրը սկսեցինք երգ ու պարով, ոմանք կրկնեցին իմացածը, ոմանք էլ՝ սովորեցին: Ծանոթացանք, աշխատեցինք պլանշետներով, երեխաները նկարեցին ներկերով, ապա պատմեցին իրենց նկարները: Լողացինք:

Без рубрики

26 Օգոստոսի

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.30-11.30-սեմինար պարապմունք. սեպտեմբերյան ուսումնական նախագծերի մշակում (Կենտրոն)
  • 11:30 — 12:15- շախմատ (Կենտրոն)
  • 12:30 — 13:30 — լող

Ամառային ուսումնական ճամբարի վերջին օրը կրկին սկսեցինք պարով, բայց այս անգամ մի ինչ-որ այլ շունչ, հոգի ու հավես կար պարերի մեջ: Չգիտեմ ինչով էր դա պայմանավորված, գուցե ես էի արդեն սովորել պարերը, գուցե այլ, բայց այն իսկապես առանձնացավ մնացած օրերից:

IMG_0311

Լսեցինք կրթահամալիրի տնօրենի խոսքը, ապա շարժվեցինք դեպի մեդիակենտրոն՝ սեմինար պարապմունքի, որի ընթացքում քննարկեցինք մանկավարժների կողմից մինչ այժմ իրականացրած կրթական ծրագրերը: Այնուհետև մասնակցեցինք շախմատի պարապմունքին, լողին և օրը ավարտեցինք դպրոցներում աշխատանքներով:

Без рубрики

25 Օգոստոս

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.15-11.15-սեմինար պարապմունք. մաթեմատիկական խնդիրների լուծում (Կենտրոն)
  • 11.15 –12.00 — շախմատ (Կենտրոն)
  • 12:00- 12:30 — ընդմիջում
  • 12:30 -13:30 — լող

Օրն, ինչպես ամեն օր, սկսեցինք պարով: Սովորեցինք նոր շարժումներ, որն ավելի գեղեցկացրեց մեր պարը և լսեցինք կրթահամալիրի տնօրենի խոսքը, որը ինչպես միշտ տպավորիչ և բովանդակալից էր:  Այնուհետև, տեղափոխվելով մեդիակենտրոն, անցկացրեցինք սեմինար պարապմունք, որի ընթացքում անհատական լուծեցինք մաթեմատիկական խնդիրներ: Լարեցինք տրամաբանությունը և հարստացրեցինք ինտելեկտը:

IMG_0273

Սեմինար պարապմունքից հետո տեղափոխվեցինք դպրոցներ և կատարեցինք տարածքի և շրջակա միջավայրի բարելավում, ներկեցինք աթոռները, կահավորեցինք դասասենյակը:

IMG_0277

Без рубрики

24 օգոստոսի

  • 9.00 – 9.45 – պար,  ընդհանուր պարապմունք (Մայր դպրոց)
  • 9.45 –10.00- կրթահամալիրի տնօրենի խոսքը
  • 10.00-11.00-հեծանիվ (Մայր դպրոցից Հիմնական դպրոց)
  • 11.00 –12.00 — սեմինար պարապմունք (Հիմնական դպրոց)
  • 12:00- 12:30 — Ընդմիջում
  • 12:30 -13:30 — Լող
  • 13:30-15:30- աշխատանք դպրոցներում

Օրը անցավ բավականին հագեցած, առավոտյան պարը առույգացրեց և լիցքավորեց, լողը հանգստացրեց և լիցքաթափեց օրվա լարվածությունից: Իսկ լինել հեծանիվի վրա դա ընդհանրապես այլ զգացողություն է՝ ազատություն, ընթացք, ինչու չէ՝ նաև վախ: Իսկ օրվա ավարտին աշխատեցինք դպրոցներում, միջավայրի բարելավում:

Без рубрики

Հետադարձ հայացք օրվան: 23 օգոստոսի

 

IMG_0202Ու երբ մի վայրում հանդիպում են կենդանական, բուսական աշխարհները և մարդ արարածը, այստեղ ծնվում է մաքուր ինքնությունը: Որտեղ արդեն մարդկային գիտակցությունը հասել է այն կետին, որում չկան սահմաններ և սահմանափակումներ, կա ինքնանույնականացում՝ սեփական կենդանի աշխարհի և բուսական աշխարհի հետ: Եվ դա հենց այն է ինչը կոչվում է վերանձնային ապրումներ: Յուրաքանչյուր ոք, ով կկարողանա ներքնապես այնչափ մաքրվել որ իր մեջ կզգա Տիեզերքը, կհասնի իր իսկ ինքնությանը, կճանաչի իր մեջի իմաստունին:

Այստեղ կա ներդաշնակություն, կա կենսուրախություն, պարզություն և պաշտպանվածություն:

Եվ եթե մի պահ հետադարձ հայացք գցեմ Կրթահամալիրում իմ այս օրվան, ապա կզգամ միայն լիցքավորում, ինչ-որ բանի ավելացում իմ մեջ՝ կլինի դա գիտելիքի, կարողությունների և հմտությունների, կամ ուղղակի հոգեվոր բավարարվածության տեսքով:

Սեմինար պարապմունք, ուր ոչ մի մանկավարժ չի զլանում ու իր իմացություններն է փոխանցում խմբին, նորեկներին, իր օգնությունն է առաջարկում ցանկացած դժվարության դեպքում: Լող. նոր աշխարհ, իսկապես ջրի թերապևտիկ ուժը անգերազանցելի է:

IMG_0207

Без рубрики

Մի պահ Սեբաստացի

Այսօր ես մտա մի նոր աշխարհ՝ երգի ու պարի, իմացության, կյանքի աշխարհ: Թերևս կնախընտրեմ հենց այդպես էլ կոչել՝ «կյանքի աշխարհ»: Այստեղ մարդիկ ապրում են, ստեղծում են, մտածում ու չեն վախենում՝ կիրառում են: Այստեղ ցանկացածին ընդունում են ժպիտով: Ցանկացած քայլ, որ կատարվում է կրթահամալիրում ուղղված է միջանձնային կապերի ամրապնդմանն ու լավացմանը: Այստեղ ես տեսա հստակ անցում Ես-ից խմբային «մենք» ի զգացումի:

Մի պահ Սեբաստացի լինելով ես նրանից ստացա ամբողջ օր՝ անակնկալների և զարմանքների: