Без рубрики

05.09.2016 աշխատանքի պլան

13:30-14:00  հանգստի ժամ, անցում երկարօրյա ուսուցման

14:00-14:30 ընդհանուր պարապմունք, կրկնում ենք օրվա սովորածը

14:30-15:00 գործնական պարապմունք՝ ուղղված իմացական ոլորտի զարգացմանը

15:00-15:00 հետճաշիկ

15:30-16:00 ճանաչողական գործնական պարապմունք, աշխարհհայացքի զարգացում

16:00-16:15  օգտակար սովորությունների դաստիարակություն

16:15-16:30 ինքնասպասարկման հմտությունների ձևավորում, պատրաստվում ենք ուղևորվել տուն

Ուշադրությունը զարգացնող խաղեր

http://www.igraemsa.ru/igry-dlja-detej/igry-na-vnimanie-i-pamjat

Ծանոթանում ենք աշնանը

http://mocak.am/20379/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Բարևի մասին:

 

 

Без рубрики

Հինգ տարեկանների հետ երկարօրյա ուսուցման աշխատանքի ծրագիր՝ հիմնված հուզակամային ոլորտի զարգացման վրա

Հինգ տարեկանների հետ աշխատանքի հիմնական նպատակը համարվում է նախապատրաստումը ուսումնական գործունեությանը: Սակայն այս դեպքում պետք է ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն խոսքի, հիշողության, մտածողության և այլնի զարգացմանը, այլև, այսպես ասած, «օգտակար սովորությունների» դաստիարակությանը երեխայի մոտ, նրան նախապատրաստումը հարց-պատասխանին:

Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել տարիքային ճգնաժամի առկայությանը, այս դեպքում՝ կապված անցումային փուլի հետ, որը հիմնականում ընթանում է կամակորությամբ, անկառավարելիությամբ, համառությամբ և ընդհանուր հուզական անկայունությամբ:

Հոգեբանների մեծամասնությունը համարում են որ երեխայի անձը 90%- ով ձևավորվում է 5-7 տարեկանում և այս երկու տարում ծնողները (դաստիարակը) կարող է դնել այն որակները, որոնք համարում է պետքական: Չպետք է մոռանալ, որ այս տարիքում երեխայի մոտ ընթանում է նույնականացման գործընթաց, Երեխան սկսում է կրկնօրինակել այն մարդու վարքը, ով նրա համար նշանակալի է (ծնող, խնամակալ, դաստիարակ և այլք):

Այս տարիքում երեխայի մոտ հեշտությամբ ձևավորում է թե ֆիզիկական և թե մտավոր հմտություններ, զարգանում է կամային վարքի ձևերը: Խաղերը հիմնականում պետք է ուղղված լինեն ուշադրության, ընկալման և հիշողության զարգացման վրա: Այս շրջանում երեխայի մոտ ձևավորվում է նաև գնահատողական վերաբերմունքը, սկսում է տարբերել ինչն է լավ և ինչը վատ:

Վերոնշյալից ելնելով աշխատանքը երկարօրյա ուսուցման ժամանակ պետք է ուղղված լինի.

  1. կամային վարքի ձևավորմանը
  2. ուշադրության, ընկալման հատկությունների զարգացմանը
  3. հիշողության տեսակների զարգացմանը
  4. ինքնանույնականացման և նույնականացման գործընթցներին
  5. սոցիալական վարքի ձևավորմանը

Продолжить чтение «Հինգ տարեկանների հետ երկարօրյա ուսուցման աշխատանքի ծրագիր՝ հիմնված հուզակամային ոլորտի զարգացման վրա»