Без рубрики

Հինգ տարեկանների հետ երկարօրյա ուսուցման աշխատանքի ծրագիր՝ հիմնված հուզակամային ոլորտի զարգացման վրա

Հինգ տարեկանների հետ աշխատանքի հիմնական նպատակը համարվում է նախապատրաստումը ուսումնական գործունեությանը: Սակայն այս դեպքում պետք է ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն խոսքի, հիշողության, մտածողության և այլնի զարգացմանը, այլև, այսպես ասած, «օգտակար սովորությունների» դաստիարակությանը երեխայի մոտ, նրան նախապատրաստումը հարց-պատասխանին:

Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել տարիքային ճգնաժամի առկայությանը, այս դեպքում՝ կապված անցումային փուլի հետ, որը հիմնականում ընթանում է կամակորությամբ, անկառավարելիությամբ, համառությամբ և ընդհանուր հուզական անկայունությամբ:

Հոգեբանների մեծամասնությունը համարում են որ երեխայի անձը 90%- ով ձևավորվում է 5-7 տարեկանում և այս երկու տարում ծնողները (դաստիարակը) կարող է դնել այն որակները, որոնք համարում է պետքական: Չպետք է մոռանալ, որ այս տարիքում երեխայի մոտ ընթանում է նույնականացման գործընթաց, Երեխան սկսում է կրկնօրինակել այն մարդու վարքը, ով նրա համար նշանակալի է (ծնող, խնամակալ, դաստիարակ և այլք):

Այս տարիքում երեխայի մոտ հեշտությամբ ձևավորում է թե ֆիզիկական և թե մտավոր հմտություններ, զարգանում է կամային վարքի ձևերը: Խաղերը հիմնականում պետք է ուղղված լինեն ուշադրության, ընկալման և հիշողության զարգացման վրա: Այս շրջանում երեխայի մոտ ձևավորվում է նաև գնահատողական վերաբերմունքը, սկսում է տարբերել ինչն է լավ և ինչը վատ:

Վերոնշյալից ելնելով աշխատանքը երկարօրյա ուսուցման ժամանակ պետք է ուղղված լինի.

  1. կամային վարքի ձևավորմանը
  2. ուշադրության, ընկալման հատկությունների զարգացմանը
  3. հիշողության տեսակների զարգացմանը
  4. ինքնանույնականացման և նույնականացման գործընթցներին
  5. սոցիալական վարքի ձևավորմանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s