Без рубрики

Բարձունքի հաղթահարում և օրվա ամփոփումը սաների կողմից

Սեպտեմբերի 21- ին Հիմնական դպրոցի 5 տարեկանների խմբի հետ կազմակերպեցինք բարձունքի հաղթահարման նախագիծը, որի նպատակն արդեն ներկայացրել ենք: Նշեմ որ այստեղ մեծ նշանակություն էր տրվել ծնող-երեխա-դպրոց համագործակցությանը, որը բավականին հաջող ընթացավ: Խումբը հաղթահարեց բարձունքը նախապես պատրաստած դրոշներով, կազմակերպեցինք խմբային խաղեր, զբաղվեցինք տարածքի մաքրությամբ և այլն:

Այնուհետև սաները ամփոփեցին ճամփորդությունը: