Без рубрики

ինքնաճանաչմանն ուղղված պարապմունքների շարք (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ի երկարացված օրվա աշխատանքի պլան)

Ուսումնասիրելով և դիտարկելով երեխաների անձնային, հոգեբանական առանձնահատկությունները հարց է առաջանում. Արդյոք երեխան ճանաչում է ինքն իրեն, արդյոք նա հասել է տարիքին համապատասխան ինքնաճանաչման և ինքնանույնականացման մակարդակի և արդյոք տարիքային ճգնաժամերը կամ ադապտացիայի (օրինակ` բնակության վայրը փոխելը) այս կամ այն խնդիրները հետք չեն թողել երեխայի նորմալ հոգեբանաֆիզիոլոգիական զարգացման վրա:

Այդ իսկ պատճառով մեր այս մեկ շաբաթվա աշխատանքը ուղղված կլինի հիմնականում հենց ինքնաճանաչման և ինքնանույնականացման ուսումնասիրությանը: Продолжить чтение «ինքնաճանաչմանն ուղղված պարապմունքների շարք (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ի երկարացված օրվա աշխատանքի պլան)»

Без рубрики

Շաբաթվա ամփոփում

Շաբաթվա ընթացքում պատրաստվեցինք Հոկտեմբերիկին` ըստ ծրագրի: Զբաղվեցինք սենյակային բույսերի խնամքով, զարգացրեինք մայրենիի և մաթեմատիկական հմտությունները. հաշվել մինչև 20 -ը զույգերով, 20 ից հետհաշվարկ: 10 -ի սահմանում գումարում հանում` նախ առարկայական-պատկերավոր, ապա վերացական ձևով: Կազմեցինք «աշուն» և «սար» բառի տառերով նոր բառեր: Ինչպես նաև ուշադրությունը զարգացնելու նպատակով վարժություն` բանաստեղծությունները կեսից շարունակել, գոիծողությունները դասակարգել հաջորդականությամբ:
Տեխնոլոգիայի ժամին պատրաստեցինք օրիգամի «շնիկ», ավազից պատրաստեցինք սովորած տառերը և թվերը: Նկարեցինք տառերի և թվերի ընկերությունը:
Մարզվեցինք մարզադահլիճում:
Հոկտեմբերիկ:

Без рубрики

27.10.2016

13:40-14:00 հանգստի ժամ, անցում երկարօրյա ուսուցման
14:00-14:30 վերապատմում ենք հոկտեմբերիկը, կատարում տեսագրություն
14:30-15:00 կրկնում ենք սովորածը, մայրենի, մաթեմատիկա
15:00-15:30 հետճաշիկ
15:30-16:00 մոտորիկայի զարգացմանն ուղղված վարժություններ: մուլտֆիլմի դիտում
16:00-16:30 պատրաստվում ենք ուղևորվել տուն

Без рубрики

26.10.2016

13:40-14:00 հանգստի ժամ, անցում երկարօրյա ուսուցման

14:00-14:30 խոսում ենք երազանքների մասին, նկարում «իմ երազանքը»

14:30-15:00 կրկնում ենք օրվա սովորածը, մայրենի, մաթեմատիկա, պատրաստվում հոկտեմբերիկի

15:00-15:30 հետճաշիկ

15:30-16:00 մոտորիկայի զարգացմանն ուղղված վարժություններ: մուլտֆիլմի դիտում

16:00-16:30 պատրաստվում ենք ուղևորվել տուն

Без рубрики

25.10.2016

13:40-14:00 հանգստի ժամ, անցում երկարօրյա ուսուցման

14:00-14:30 տեխնոլոգիա, աշխատանք գունավոր թղթերով, օրիգամի

14:30-15:00 կրկնում ենք օրվա սովորածը, մայրենի, մաթեմատիկա

15:00-15:30 հետճաշիկ

15:30-16:00 մուլտֆիլմի դիտում

16:00-16:30 պատրաստվում ենք ուղևորվել տուն

Без рубрики

երկարացված օր 24.10.2016

13:40-14:00 հանգստի ժամ, անցում երկարօրյա ուսուցման

14:00-14:30 խաղեր մարզադահլիճում

14:30-15:00 կրկնում ենք օրվա սովորածը, նկարում թվերի և տառերի ընկերությունը

15:00-15:30 հետճաշիկ

15:30-16:00 մուլտֆիլմի դիտում

16:00-16:30 պատրաստվում ենք ուղևորվել տուն

Без рубрики

Շաբաթվա ամփոփում

Շաբաթվա ընացքում սովորեցինք և ճանաչեցինք, տարբերեցինք միրգ և բանջարեղենները, միջատներին: Թեմայի շրջանակներում նայեցինք մուլտֆիլմ, աշխատեցինք ծեփամածուկով և ավազով:
Պատրաստվեցինք մեդիաուրբաթ համերգային ծրագրին: Զարգացրեցինք մաթեմատիկական գիտելիքները, սովորեցինք զույգերով հաշվել մինչև 20-ը, 4 թիվը գրելը:
Կազմակերպեցինք խաղեր ուղղված ֆիզիկական կարողությունների զարգացմանը: Աշխատեցինք պլանշետներով, նոթբուքերով: Կարդացինք և մեկնաբանեցինք «Երեք արջի հեքիաթը»:

Без рубрики

Հոկտեմբերի 17-21

9:00 Առավոտյան ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես
Ուրախ մարմնամարզություն
Ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, ուսումնասիրելու ենք բաժակի մեջ դրված ծաղիկները
Խմբասենյակի խնամում, մաքրում, օդափոխում

Եռամարտի ստուգատես

10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ

Շաբաթվա երգերը՝ «Հեփ-հոփ», «Հարի, հարի խնոցի», «Կոտ ու կես»
Շաբաթվա հեքիաթները՝ «Ո՞վ է հրամայում»,«Շղթա»
Շաբաթվա ոտանավորները՝ «Խնոցի», «Ահա եկավ խոտ հարողը»

Երկուշաբթի
Բանավոր մաթեմատիկա՝ հաշվում զույգերով մինչև տասը
Երեքի մոլորակը
Աշխատանք ուսգործիքով, նկարում ենք 3 թիվը, 3-ի աշխարհը
Բանաստեղծություններն ասում ենք վանկատելով, միավանկ բառերը հեգելով:
Նախադասություն կազմելու հմտության ձևավորում- Խմբային պատմության հորինում մեկական նախադասությամբ /նախ ամեն մեկը մի առարկա է ստանում և «մի բան է ասում դրա մասին», հետո ասածները (նախադասությունները) միացնում ենք/:
Աշխատանք ծեփամածիկով
Հեծանիվ

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:
– Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է ցույց տալիս և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Շղթա
Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:
Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Без рубрики

Շաբաթվա ամփոփում

Շաբաթվա ընացքում սովորեցինք և ճանաչեցինք բնության երևույթները: Թեմայի շրջանակներում նայեցինք մուլտֆիլմ, նկարեցինք ջրաներկով, աշխատեցինք ծեփամածուկով և ավազով:
Պատրաստվեցինք եռամարտի ստուգատեսին` վազք, լող, հեծանիվ: Զարգացրեցինք մաթեմատիկական գիտելիքները, սովորեցինք զույգերով հաշվել մինչև 20-ը:
Կազմակերպեցինք խաղեր ուղղված խոսքի զարգացմանը: Կատարեցինք բակային աշխատանքներ:

Без рубрики

Հոկտեմբերի 10-14

9:00 Առավոտյան ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես
Ուրախ մարմնամարզություն
Ջրել բակի ծառերն ու ծաղիկները
Խմբասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
«Ես այստեղ եմ» նախագիծ՝ ներկան նշում են «ս» տառով և խաղում ենք «ա», «շ», «ու», «ն» տառերով:
Պատում` ինչ են արել տանը, պատմում են «Մեղու», «Առավոտը գյուղում» բանաստեղծության այն հատվածը, որ նկարել են տանը
10:30 -նախաճաշ
12:30-13:00 ճաշ
15:00-15:30 հետճաշ
Երեքշաբթի, հինգշաբթի` տիկին Մարինեի հետ երգ, պար -«Քուրիկ Զիզի», «Կոտ ու կես…», «Փափուռի»:
Պատրաստվում ենք եռամարտի ստուգատեսի
Երկուշաբթի` հեծանվային պարապմունք, վազք
Չորեքշաբթի` Լող, հեծանվային պարապմունք
Շաբաթվա բանաստեղծությունները` «Գիշեր», «Աքլորն ու մարգարիտը» քննարկում ենք ստեղծագործությունը, արտասանում ենք վանկատելով, հեգելով
«Գիշեր»
Իջնում է գիշեր սարերի ուսին,
Փայլում է վերից կաթնագույն լուսին:
Վերից նայում է երկինքը ուրախ,
Քնած է գյուղը անհոգ ու խաղաղ:
«Աքլորն ու մարգարիտը»
Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. “Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:
Գտնում են հանելուկների պատասխանները /արև, լուսին, աստղեր և այլն…/:
Նկարել paint ծրագրով` գիշեր/ լուսին, աստղեր/
Բանավոր մաթեմատիկա` smart դաս
Երկու թիվը, երկու հատ Նկարում են «Ինչն է երկու հատ»
Շաբաթվա հեքիաթը` Սակալա, պակալա…
Աշխատելու ենք սպիտակաձավարով
Մարզական պարապմունք մարզադահլիճում
Մուլտֆիլմի դիտում