Без рубрики

Հոկտեմբերի 17-21

9:00 Առավոտյան ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես
Ուրախ մարմնամարզություն
Ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, ուսումնասիրելու ենք բաժակի մեջ դրված ծաղիկները
Խմբասենյակի խնամում, մաքրում, օդափոխում

Եռամարտի ստուգատես

10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ

Շաբաթվա երգերը՝ «Հեփ-հոփ», «Հարի, հարի խնոցի», «Կոտ ու կես»
Շաբաթվա հեքիաթները՝ «Ո՞վ է հրամայում»,«Շղթա»
Շաբաթվա ոտանավորները՝ «Խնոցի», «Ահա եկավ խոտ հարողը»

Երկուշաբթի
Բանավոր մաթեմատիկա՝ հաշվում զույգերով մինչև տասը
Երեքի մոլորակը
Աշխատանք ուսգործիքով, նկարում ենք 3 թիվը, 3-ի աշխարհը
Բանաստեղծություններն ասում ենք վանկատելով, միավանկ բառերը հեգելով:
Նախադասություն կազմելու հմտության ձևավորում- Խմբային պատմության հորինում մեկական նախադասությամբ /նախ ամեն մեկը մի առարկա է ստանում և «մի բան է ասում դրա մասին», հետո ասածները (նախադասությունները) միացնում ենք/:
Աշխատանք ծեփամածիկով
Հեծանիվ

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:
– Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է ցույց տալիս և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Շղթա
Շղթան ամաչում էր բոլորից: «Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:
Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s