Շաբաթվա ընթացքում պատրաստվեցինք Հոկտեմբերիկին` ըստ ծրագրի: Զբաղվեցինք սենյակային բույսերի խնամքով, զարգացրեինք մայրենիի և մաթեմատիկական հմտությունները. հաշվել մինչև 20 -ը զույգերով, 20 ից հետհաշվարկ: 10 -ի սահմանում գումարում հանում` նախ առարկայական-պատկերավոր, ապա վերացական ձևով: Կազմեցինք «աշուն» և «սար» բառի տառերով նոր բառեր: Ինչպես նաև ուշադրությունը զարգացնելու նպատակով վարժություն` բանաստեղծությունները կեսից շարունակել, գոիծողությունները դասակարգել հաջորդականությամբ:
Տեխնոլոգիայի ժամին պատրաստեցինք օրիգամի «շնիկ», ավազից պատրաստեցինք սովորած տառերը և թվերը: Նկարեցինք տառերի և թվերի ընկերությունը:
Մարզվեցինք մարզադահլիճում:
Հոկտեմբերիկ:
Понравилось это:
Нравится Загрузка...
Опубликовано araqshovhannisyan888
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888