Без рубрики

ինքնաճանաչմանն ուղղված պարապմունքների շարք (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ի երկարացված օրվա աշխատանքի պլան)

Ուսումնասիրելով և դիտարկելով երեխաների անձնային, հոգեբանական առանձնահատկությունները հարց է առաջանում. Արդյոք երեխան ճանաչում է ինքն իրեն, արդյոք նա հասել է տարիքին համապատասխան ինքնաճանաչման և ինքնանույնականացման մակարդակի և արդյոք տարիքային ճգնաժամերը կամ ադապտացիայի (օրինակ` բնակության վայրը փոխելը) այս կամ այն խնդիրները հետք չեն թողել երեխայի նորմալ հոգեբանաֆիզիոլոգիական զարգացման վրա:

Այդ իսկ պատճառով մեր այս մեկ շաբաթվա աշխատանքը ուղղված կլինի հիմնականում հենց ինքնաճանաչման և ինքնանույնականացման ուսումնասիրությանը:

13:40-14:10 օրվա անցածի կրկնություն` մայրենի. Մաթեմատիկա

14:15-15:10 պարապմունքները կկազմակերպվեն հետևյալ շրջանակներում

Պարապմունք 1. Ինքնաներկայացում. Յուրաքանչյուր երեխայի համար առանձին գրում-հորինում ենք բանաստեղծություն:

  • Առաջին. երեխան ինքն է բանավոր փորձում նկարագրել ինքն իրեն, իրեն հատուկ գծերը` ֆիզիկական հատկություններից, արտաքին տեսքից մինչև բնավորություն:

Վարժությունը բացի ինքնաներկայացման հմտության ձևավորումից նպաստում է նաև կոմունիկացիոն հմտությունների զարգացմանը

  • Երկրորդ. Ամբողջ խումբը փորձում է նկարագրել տվյալ երեխային:

Տվյալ հնարը ուղղված է խմբի մեջ երեխայի անհատականության ընդգծմանը, ներխմբային փոխհարաբերություններին:

  • Ամբողջ խմբով փորձում ենք հորինել բանաստեղծություն տվյալ երեխայի մասին:

Պարապմունք 2. Երեխան նկարում է (ջրաներկով, գուաշով) իրեն` միայնակ, և իրեն` շրջապատի մեջ

Վարժությունը նպատակ ունի հայտնաբերել երեխայի ներառվածությունը և օտարվածությունը խմբից, սոցիալականացման աստիճանը:

Պարապմունք 3. Տնային հանձնարարություն` «իմ բալիկը…»: Ծնողը երեխայի հետ նկարում է փոխաբերական պատկեր` իր բալիկին նկարագրող, օրինակ` «իմ բալիկ արև է»:

Նշեմ, որ բոլոր խաղերը և պարապմունքները ընտրվել են հիմնվելով կոնկրետ գրականությունների վրա: Մեր շաբաթվա աշխատանքը կենթարկվի հոգեբանական վերլուծության, ցանկության դեպքում կարող են տրամադրվել ծնողին:

Խաղերը նույնպես կկազմակերպվեն թեմայի շրջանակներում.

«ուրախիկը».

Նպատակը. Երեխային ներառել ակտիվ և ուրախ խաղային գործունեության մեջ, դաստիարակել ինքնուրույնություն, նպաստել երեխաների համախմբմանը, զարգացնել երեխայի հուզական դաշտը:

Անհրաժեշտ պարագաները. Այն ամենը ինչ երեխան կարող է օգտագործել իմպրովիզացիայի համար:

Տարիքը. 5-6

Հրահանգ. Դաստիարակը երեխաներին առաջարկում է կազմակերպել մրձույթ` մտածել և ցուցադրել ուրախ պատմություն: Գնահատելու նպատակով ընտրվում է ժյուրի: Հաղթող թիմը պարգևատրվում է «ուրախիկը» նշանով:

«Լավ խոսքեր»

Երեխային օգնել մարդկանց մեջ տեսնել լավ որակներ.

Տարիքը. 3-6

Անհրաժեշտ պարագաները. Կծիկով թել

Ընթացքը. Երեխաները կանգնում են շրջանով, դաստիարակը կարդում է նախորոք պատրաստած պատմությունը:

Հրահանգ. Որևէ մեկին նկարագրել բարի խոսքով և կծիկը փոխանցել նրան, բաց չթողնելով կծիկի ծայրը:

 15:15-15:35 հետճաշիկ

15:40-16:00 մուլտֆիլմի դիտում

16:00-16:30 ինքնասպասարկման հմտությունների դաստիարակություն, պատրաստվում ենք ուղևորվել տուն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s