Без рубрики

Երկու ուսուցիչ, երկու սկզբունք

Այն, թե ճիշտ ընտրված ուսուցման և դաստիարակության մեթոդը որքան կարևոր է երեխայի անձի ձևավորման և զարգացման հարցում, շատ հրաշալի ներկայացված է ներքոնշյալ առակում:
Թեմայի հետ չմոռանանք նաև «մաքուր տախտակի» գաղափարը:

Երկու ուսուցիչ, երկու սկզբունք Շ.Ա. Ամոնաշվիլի (մանկավարժ և հոգեբան, հումանիստական մանկավարժության կոնցեպցիայի մշակող)
Դպրոց եկան երկու երիտասարդ ուսուղցիչ:
Առաջինն իր աշակերտներին ասաց.
— Գնանք լեռներ, կսովորնք ճանաչել դժվարությունների միջոցով:
Երկրորդ ուսուցիչն ասաց իր աշակերտներին.
— Խելացին լեռ չի բարձրանա, կսկսենք ճանաչել հեշտից:
Առաջին ուսուցիչը հետ չկանգնեց իր սկզբունքից, իր աշակերտներին տարավ լեռներ, առավել դժվարին, քարքարոտ, անմատչելի և բարձր: Եվ այդպես 10 տարի:
Երկրորդ ուսուցիչը նույնպես հետ չկանգնեց իր սկզբունքից, իր աշակերտների հետ անցավ հենց նույն լեռներով, ամենուր նրանց համար փնտրելով հարմարավետություն և դյուրինություն: Եվ այդպես 10 տարի:
Առաջինները գիտելիք ձեռք բերեցին կյանքով, և նրանց մոտ ձևավորվեց գագաթի Ոգին: Նրանց համար բնական դարձավ բազմաչափ մտածողությունը:
Մյուսները գիտելիքը մարզեցին ուղեղում, և ձևավորվեց նրանց մոտ հարթության Ոգին, իսկ նրանց մտածողությունը դարձավ եռաչափ:
Առաջինները սովորեցին թռչել, երկրորդները` փորել: Առաջինները սովորեցին տեսնել ամեն ինչ շուրջբոլորը, երկրորդները` միայն այն ինչ «քթի տակ» է:
Արդյո՞ք դժվար է կռահել, թե ինչպիսի կյանք կկառուցեն իրենց համար առաջինները և ինչպիսին երկրորդները:
Ասված է. ստեղծեք հերոսներ: Ուսուցիչը, ով դաստիարակում է իր աշակերտներին Ոգու հերոսներ, արդեն իսկ Ոգու հերոս է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s