Без рубрики

Առողջության գաղտնիքը

Ծրագիրն ուղղված է․

  • առողջություն
  • ճանաչողություն
  • սոցիալականացում
  • շփում

Նպատակը․ հարստացնել և խորացնել երեխաների պատկերացումներն այն մասին, թե ինչպես պահպանեն և ամրացնեն առողջությունը։

Խնդիրները

  1. կրթական․ սովորեցնել գիտակցաբար մոտենալ սնմանը, ամրապնդել երեխաների պատկերացումները օգտակար և վնասակար սննդի մասին, ձևավորել գիտելիքներ վիտամինների մասին
  2. Զարգացնող․ զարգացնել հետաքրքրություն կյանքի առողջ ոճի նկատմամբ
  3. խոսքային․ սովորեցնոլ կազմել նոր արտահայտություններ, նոր բառերի ուսուցում
  4. Դաստիարակչական․ Դաստիարակել ցանկություն առողջ կյանք վարելու նկատմամբ

Անհրաժեշտ նյութերը․

  1. Վիտամինների համար տնակներ (զամբյուղ)
  2. նկարներ տարբեր մթերքներով

Մեթոդոլոգիական հնար․ խաղային իրավիճակ, զրույց քննարկում, իլյուստրացիաներ, ֆիզիկական վարժություն աչքերի համար, խաղ, ամփոփում։

Ընթացքը․

Դաստիարակը երեխաներին ասում է որ այսօր ստացել են նամակ շատ սիրելի մուլտֆիլմի հերոսԿառլսոնից, որի վրա գրված է «5 տարեկաններին՝ Կառլսոնից», և միասին ընթերցում են նամակը։

Նամակն ընթերցելուց հետո դաստիարակը համապատասխան հարց-զրույց է կազմակերպում, ապա սկսում երեխաներին ծանոթացնել վիտամիններին։

Վիտամինները, այն են, ինչ մեզ պետք է առողջության համար։ Եթե մթերքների մեջ քիչ են վիտամինները մարդը հիվանդանում է; ուրեմն, որպեսզի չհիվանդանանք պետք ճիշտ սնվենք։

Մենք միշտ կհիշենք․ առողջության համար մեզ պետք են վիտամիններով հարուստ սնունդ

Այսպիսով մենք բացահայտեցինք առողջության գաղտնիքներից մեկը։ Վիտամինները զինվորների նման պաշտպանում են մեր օրգանիզմը տարբեր հիվանդություններից։Վիտամինները ունեն անուններ՝ A,B,C,E և հիմա կբացահայտենք թե որտեղ են նրանք ապրում

Վիտամինները ապրում են՝ բանջարեղեններում, մրգերում, հատապտուղներում, տարբեր մթերքներում

Կարդում ենք հանելուկներ մթերքների մասին, և հորինում

Որպեսզի ունենանք առողջ աչքեր պետք է ուտենք վիտամին A, իսկ նա ապրում է կարմիր բանջարեղեններում և մրգերում, ու գազարի մեջ, ընտրենք այն և տեղավորենք կարմիր տնակում

կատարում ենք աչքերի համար վարժություն․

Շարժիր աչքերդ ձախ, աննկատ

ով է քեզանից ձախ

արագ-բարձր պատասխանիր։

իսկ հիմա ուշադիր նայիր դեպ աջ

ով է քեզանից աջ

կամաց-կամց պատասխանիր։

Հիմա նայում ենք վերև

այնտեղ բարձր առաստաղն է։

իսկ հիմա իջեցնում ենք աչքերը ներքև

և նայում մեր քիթիկին

Որպեսզի մեր օրգանիզմը լինի շատ ամուր, շատ կարևոր է վիտամին C-ն, իսկ նա, ընկերներ, ապրում է բոլոր թթու մթերքներում։ Ընտրում ենք և տեղավորում կանաչ տնակում

Իսկ մյուս կանաչ տնակում ապրում ք վիտամին E-ն, որը անհրաժեշտ է մեր մաշկի առողջության համար, ապրում է նա կանաչ մթերքներում։ Առանձնացնում ենք և տեղավորում

իսկ վիտամին D-ն մեր ձեռքերը և ոտքերը դարձնում է ամուր, ապրում է նա ձկան, ձվի, կաթի մեջ, ինչպես նաև շատ կա արևի մեջ։

իսկ հիմա առողջության ևս մի գաղտնիք։ Սա օգտակար և հրաշք մի ըմպելիք է, որը կոչվում է ․․․Կաթ

Տեղափոխվենք «առողջիկ» սրճարան և բացահայտենք այդ մպելիքը։

խաղ․ փակ բաժակի մեջ լցված է կաթ, երեխաները փորձում են ր ասում թե ինչ է այնտեղ

ապա կազմում ենք շրջան և անվանում կափից ստացված այլ  մթերքներ

իսկ վերջում ծանոթանանք վիտամին B-ի հետ, նա օգնում է, որ մեր սիրտիկը լավ աշխատի, իսկ օգնում է նա սր հացում, մսում, գերկուլեսում։

Դաստիարակը հարցերի միջոցով ամփոփում և պարզում է թե ինչ սոցորեցին երեխաները։ և վերջում․

«որպեսզի մեր ընկեր Կառլսոնը շուտ առողջանա եկեք նրա համար վիտամիններով լի զամբյուղ հավաքենք»

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s