Без рубрики

«Տիկնիկատեսին» ընդառաջ 

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:Հայաստանում հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդակերպ և կենդանակերպ տիկնիկներ, որոնք դարեր շարունակ օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի տիկնիկը Նուրի տիկնիկն է և նրան ուղեկցող ծեսը: Իրականում մեր ժողովուրդն ունեցել է բազմաթիվ այլ տիկնիկներ, որոնք ժամանակին զուգահեռ դուրս են մղվել մեր կենցաղից, քանի որ մոռացության են մատնվել ծիսական տիկնիկին ուղեկցեղ հավատալիքները և ծիսական արարողությունները: Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութեր` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s