Նոյեմբերի 18-ին, Հարավային դպրոց-պարտեզի հինգ տարեկաների խումբը ուղևորվեց դեպի Հովտաշատ գյուղ՝ Լավաշթխիկի ծեսի նպատակով:
Երեխաների ոգևորությունը սահման չուներ, այնքն, որ երգեցին և արտասանեցին ամբողջ երեք ամիսների սովորածը: Նրանք մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում էին տատիկների աշխատանքին: Իսկ վերջիններս մեծ սիրով պատմում-բացատրում էին լավաշի պատրաստման կարգը: Երեխաները նույպես մասնակցեցին աշխատանքին, պատրաստեցին իրենց լավաշիկները և իրենց հետ բերեցին դպրոց:
Լավաշի պատրաստման ընթացքը՝ ներկայացված ֆոտոպատումով.
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888