Без рубрики

Հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2017թ.
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի հունվարյան գործունեության հաշվետվություն
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլանը՝ համաձայնեցված անմիջական ղեկավարի հետ, տեղադրված է աշխատողի ուսումնական բլոգում: Հունվարի վերջում աշխատողը ներկայացնում է հաշվետվություն, որում ներառում է.
իրականացված ճամբարային նախագծերը. նախագծի արդյունքները լուսաբանված և ներկայացված են բլոգում` ֆոտոպատումներով և ֆիլմերի տեսքով: Մասնակիցները` 5 տարեկաններ

հանրակրթական դիջիթեքին անձնական մասնակցություն` ուսումնական նախագծով, ուսուցման նոր կազմակերպման ձևով, դիջիթեքը նախակրթարանում…

բնագիտա-տեխնիկական ստուգատեսին անձնական մասնակցություն նախագծով 

մարմնամարզական ստուգատեսին մասնակցություն. սովորողների խմբի մարզում

Լողի ստուգատեսին մասնակցություն 

Հեծանվային ստուգատեսին մասնակցություն, խմբի մարզում

խորհրդատվություն՝ կազմակերպչական (երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար)

հունվարյան գիտա-գործնական հավաքին մասնակցություն

հունվարյան հաշվետու համերգ-ցուցադրությանը մասնակցություն

մեդիաուրբաթին մասնակցություն

մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցին մասնակցություն

ճամփորդություն

Մուլտֆիլմի դիտում` Կինոպարկ

Ճամբարի տևողությունը 3 շաբաթ, յուրաքանչյուր շաբաթի համար մշակվել է ծրագիր:

Без рубрики

Գիտագործնական հավաք. օր երկրորդ

Հունվարի 17 ին Հարավային դպրոցում գիտագործնական հավաքի երկրորդ օրն ընթացավ բավական հետաքրքիր և ակտիվ քննարկումներով: Ծնողները մեծ հետաքրքրությամբ լսում, քննարկում և ներկայացնում էին սեփական առաջարկությունները:
Սովորողները նույնպես ներկայացան ելույթներով, ներկայացրին սեփական բլոգները, խոսեցին բլոգավարության մասին:Ելույթներով ներկայացան.

Մարիամ Քալանթարյան

* Բլոգավարությունը դասավանդողի ուսումնական գործնեության կազմակերպելու միջոց

Գոհար Բալջյան

* Սովորողի բլոգը աշխատանքային գործիք

Սեդա Խաչատրյան

* Բլոգավարությունը 3-րդ դասարանում

Լիլիթ Առաքելյան և Լիանա Մկրտչյան, Օվսաննա Ալավերդյան և Լիլիթ Հովհաննիսյան

* Նախադպրոցական խմբի դաստիարակ դաստիարկների զույգով աշխատանք. դաստիարակի մասնագիտական զարգացում

Без рубрики

Արդյոք Փեփելն ու Կեկելը խաբեցին Հուռիին

Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը կարդալուց հետո երեխաներին շատ հետաքրքրեց այն հարցը, թե ի՞նչ կլինի եթե բամբակը գցենք ջրի մեջ: Եվ մենք որոշեցինք կատարել փորձ: Վերջում, իհարկե եկանք այն համոզման, որ բամբակը ջրում կարպետ չի դառնա: