Անհատական աշխատանքներ, Թարգմանություններ և վերլուծություններ

Գիտագործնական հավաք. Դպրոց-պարտեզ.ուսումնական բաց միջավայր

Որպես ուսումնական միջավայր, դպրոց պարտեզի պարապմունքներն առաջին հերթին հիմնվում և կազմակերպվում են երեխաների հոգեբանական զարգացման, տարիքային և անհատական առանձնահատկությունների հիման վրա:

Որպես այդպիսին այն հնարավորություն է տալիս ամբողջական ինքնաարտահայտման, ստեղծագործական մտածողության զարգացման և ստեղծման: Առաջին պլանում ունենալով սանին չվնասելու սկզբունքը:

Նախադպրոցականների ուսուցումը կազմակերպվում է նրանց հարմար պարտեզային միջավայրում: Կազմակերպվում է ամենօրյա անընդհատ ուսուցում, հիմնված նախապես մշակված ուսումնական պլանի և կրթական նախագծի վրա: Վերջինս ներառում է հուզակամային ոլորտի զարգացում (խոսք, մտածողություն, ընկալում, երևակայություն…), մայրենիի և մաթեմատիկական հմտությունների հարստացում, ամենօրյա ուսումնական աշխատանքներ:

Հինգ տարեկանների ծրագիրն արդեն երկար տարիներ է իրականացվում է կրթահամալիրում, և բազմիցս համոզվել ենք դրա արդյունավետության մեջ: Ծրագրի հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միջավայր, շարունակ մշակվող և կատարելագործվող ծրագրեր, սովորողների տարիքին համապատասխան անհատական մոտեցում…

Կրտսեր առաջին դասարանցիների ծրագիրն ունի սովորողի անձը զարգացնող հետևյալ բաղադրիչները՝

Մարմնամարզություն՝

.պարապմունքներ մարզադահլիճում

.  սպորտլանդիաներ

տեխնոլոգիա

.կերպարվեստ

ավազանկրչություն

օրիգամի թերապիա

լողի ամենշաբաթյա պարապմունքներ լողավազանում
. հեծանվային ամենշաբաթյա պարապմունքներ
այցելություն գրադարան
Բնագիտական պարապմունքներ՝

• փորձեր

• այգիների, սենյակային բույսերի խնամք

Երաժշտություն՝

. ծիսական երգերի ուսուցում

. ազգային պարերի ուսուցում

Կրթահամալիրում իրականացվող ուսուցման կարևոր բաղադրիչ են կազմում նաև ուսումնական ճամփորդությունները, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր ամիս: Յուրաքանչյուր ճամփորդություն նախատեսվում է դասավանդողի կողմից և ընդգրկվում տվյալ ամսում իրականացվող նախագծի մեջ: Ճամփորդություններն ունեն ճանաչողական, ուսումնական, էկոլոգիական բնույթ: Ճամփորդության համար նախապես մշակվում է պլան, դրվում նպատակ, գործունեության հաջորդականություն, անհրաժեշտ պարագաների գրանցում: Այստեղ և մնացած բազմաթիվ նախագծերում բավական մեծ է ընտանիքի մասնակցությունը (ծնողական սեմինար հավաքներ, համերգ-ներկայացումներ, բակային աշխատանքներ…):

Մեդիակրթության պայմաններում բնական է, որ ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների օգտագործմամբ՝պլանշետներ, համակարգիչներ, նոթբուք, նեթբուքներ: Դասավանդողի կատարած աշխատանքը և սովորողի գիտելիքները երևում են ստուգատեսների և ծես-տոների ընթացքում:

Մեծ ուշադրություն և կարևորություն է տրվում սննդի կազմակերպմանը: Կրտսեր առաջին դասարանցիները դպրոցում սնվում են երեք անգամ՝ նախապես ներկայացված ճաշացանկով, որը ինքնասպասարկման լավագույն հնարավորությունն է:

Իրականացվում են նաև անհատական նախաձեռնությամբ ծրագրեր, որոնք նպաստում են սովորողի ուսուցմանն ու զարգացմանը՝

Կրթահամալիրը ապահովում է ուսումնական բաց միջավայր, որը ոչ միայն միջոց և ճանապարհ է հինգ տարեկան երեխաների զարգացման և կայացման, այլև միջավայր է մանկավարժի անընդհատ մասնագիտական աճի և ինքնադրսևորման համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s