Թումանյանական օրեր նախագծի շրջանակներում կարդացինք և քննարկեցինք Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը և կազմակերպեցինք խաղ` շունն ու կատուն:
Խաղի կանոնները. տղաները դառնում են շունիկներ, և գլխարկ դնում, իսկ աղջիկները կատուներ: Կազմում ենք շրջան, կատուն գաղտնի գողանում է ինչ որ մի շունիկի գլխարկ և վազում շրջանի կողքով, եթե շունիկը բռնում է կատվին ապա գլխարկը վերցնում է, հակառակ դեպքում գլխարկը մնում է կատվին:
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888