Без рубрики

Աշխատաժամանակ հունիսի 26-30

11:00-13:30 կայքի սպասարկում, բլոգավարություն, աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 ճամբարային ակտիվ խաղեր, վարժություններ

14:00-14:30 ընթերցանություն, անցածի կրկնություն

14:30-15:00 հեծանվային, լողի  պարապմունքներ

15:00-15:30 հետճաշիկ 

15:30-16:00 թեմատիկ, զարգացնող պարապմունքներ

16:00-16:30 երեխաների ճանապարհում տուն

Без рубрики

Ուրախ և գունագեղ ոտնանկարչություն

Երեխաների մտածողությունը զարգացնելու գործում շատ կարեւոր է մանր մոտորիկայի (ձեռքերի մանր մկանային համակարգի) դերի արժևորումը: Այդ են վկայում վերջին տարիների հետազոտությունների արդյունքներն այն մասին, որ երեխաները առօրյայում և ուսումնական գործընթացում շատ դժվարություններ և խնդիրներ են ունենում այն պատճառով, որ զարգացած չէ նրանց մանր մոտորիկան: Չէ՞ որ մանր մոտորիկայի զարգացումը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, խթանում է նրա խոսքի, մտածողության, տրամաբանության զարգացումը: Եթե երեխան ունի զարգացած ընդհանուր մոտորիկա (ձեռքերի և ոտքերի մանր մկանային համակարգեր), ապա նա կարողանում է հստակ կառավարել իր շարժումները, ունի զարգացած հիշողություն, ուշադրություն, տրամաբանություն և կապակցված խոսք: Ահա թե որտեղ պետք է փնտրել այն անհաջողությունների ակունքները, որոնց հանդիպում է առաջին դասարանցին` դպրոց շեմելու հենց առաջին պահից: 

Без рубрики

Ամառային ճամբար. երկարացված օր` հունիսի 12_16

Միջավայրի խնամք, բակային աշխատանքներ

12:00-12-30 լող բաց լողավազանում

13: 30-14:00 Հեծանվային պարապմունք

14:00-14-30 Ճամբարային մարզական, զարգացնող խաղեր

14:30-15:00  ուսումնական աշխատանք`բանավոր մաթեմատիկա, սովորում ենք ժամը, ուրախ մայրենի` պատմություն հեծանիվի վրա

15:00 -15:30 հետճաշիկ