Պատրաստել նյութեր հետևյալ թեմաներով.
- Իմ ամառը գույներով (նկարել ջրաներկերով, մատիտներով)
- Քրիստոսի պայծառակերպություն (վարդավառ). ինչ գիտե՞ս տոնի մասին, և ի՞նչ սովորեցիր
- Ամառային վիտամիններ. ի՞նչ գիտես վիտամինների մասին
Կրկնել.
Մաթեմատիկա. մեծ-փոքր, երկար-կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր հասկացությունները, չափումներ, գումարում-հանում միանիշ և երկնիշ թվերով:
Մայրենի.
Հովհաննես Թումանյան
«Անհաղթ աքլորը»
«Անբան Հուռին»
«Պոչատ աղվեսը»
«Ծիտը»
«Ճամփորդները»
«Սուտասանը»
Դոնալդ Բիսեթ
«Մոռացված ծննդյան օրը »
«Անձրևը »
«Երեք հեքիաթ »
Փորձել պատմել հեքիաթները, ընտրությամբ որևէ մեկը տեսագրել:
Կրկնել այբուբենը:
Понравилось это:
Нравится Загрузка...
Опубликовано araqshovhannisyan888
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888