Без рубрики

Սեպտեմբերի 4-8

Ծանոթանում ենք ուսումնական միջավայրին

Մարզական խաղեր, վարժություններ

Բանավոր մաթեմատիկա, մայրենի

Աշխատանք ուսումնական գործիքներով

Ծանոթություն մարզական ակումբներին

14:00-14:30 լողուսուցում

15:00-15-30 ճաշ

Без рубрики

Օգոստոսի 30-ի աշխատանքային ծրագիր

9:30-10:00 Սովորողներին դիմավորում երթուղիներից

10:00-10:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

10:00-11:45 լող, հեծանիվ, բակային, մարզական խաղեր
11:45-12:00՝ սովորողների ճանապարհում երթուղայինով 

Без рубрики

Դասավանդողների օգոստոսյան ճամբար

Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա շարունակեցինք մասնագիտական խմբերով աշխատանքներով, մասնակցեցի «Հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոց ինտեգրելու կրթական ծրագիր՝ փորձառու մեթոդներով համագործակցային ուսուցում կիրառելով ուսուցիչների և մասնագետների համար» վերապատրաստմանը, որը բավականին հետաքրքիր էր: Ապա մեր աշխատանքը շարունակեցինք դպրոցներում` կարգի բերեցինք խմբասենյակները, շրջակա տարածքը: Իսկ օրվա վերջում մասնակցեցի նետաձգության պարապմունքի:

Без рубрики

Շրջայց-ծանոթություն

Առողջ կրթության մասը առողջ կրթական միջավայրն է, իսկ վերջինիս կարևորագույն բաղադրիչներից է միջավայրի խնամքը և հոգածությունը, որը յուրաքանչյուրիս ամենօրյա գործունեության մաս է: Իսկ նոր սեբաստացիները արդեն իսկ սիրով ներգրավվել են աշխատանքային առօրիայում:

Հեծանիվը որպես ուսումնական գործիք խնամք է պահանջում, ծանոթություն ու ընկերություն է պահանջում, հակառակ դեպքում այն ուղղակի կլինի գործիք: 

Կավը ունի հզոր թերապևտիկ ազդեցություն` ինչպես խմբային, այնպես ել անհատական պլանում: Կավը, ինչպես նաև ավազը, ջուրը բացասական լիցքերի կլանման և ռելաքսացիայի հզոր միջոցներ են:

 

Без рубрики

«Մուտք»-ի երկրորդ օրը

Ճամբարային օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա ընկեր Սոֆայի հետ սովորեցինք պարերգեր: Ապա կազմակերպեցինք էկոտուր հարակից թաղամասում և այգում: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցում էին աշխատանքներին: 

Այնուհետև կազմակերպեցինք լողուսուցման պարապմունք: Իսկ օրը ավարտեցինք մեդիահմտությունների զարգացմամբ: Ճամբարականները Word ծրագրով մուտքագրեցին փոքրիկ պատումներ իրենց մասին: Իսկ արդեն հմուտ սեբաստացիները օգնում և սովորեցնում էին նոր ընկերներին:
 

Без рубрики

«Մուտք». օր առաջին

«Մուտք-ը» կրթահամալիր միմիայն ժպիտներով, հետաքրքրաշարժ հարցերով և նորի ակնկալիքներով էր:

Ճամբարային առաջին օրը բավականին հագեցած էր նոր և խելացի դեմքերով:

Նախ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա շարունակեցինք ընկեր Սոֆայի հետ` պարերգերի ուսուցանումով: Այնուհետև շրջեցինք դպրոցում, այցելեցինք ագարակ` ծանոթացանք կենդանիներին:

Օրը շարունակեցինք լողուսուցման և մեդիա պարապմունքներով: 

Չենք մոռանում համեղ ընդմիջման մասին: