Նախագծի նպատակը․ Ինքնահետաքրքրության զարգացում, շրջապատի հետ հարաբերություններում սեփական Ես-ի սահմանների գիտակցում, սեփական Ես-ի տարբեր կողմերի ընդունում, ռեֆլեքսիայի զարգացում, ինքնագնահատականի բարձրացում։
Աշխատանքը կարելի է իրականացնել անհատական և խմբային տարբերակներով։
Աշխատանքի արդյունքները ներկայացնել և ստեղծել «հույզեր պատ»։
Անհրաժեշտ պարագաներ․ Թուղթ (սպիտակ և գունավոր), ստվարաթուղթ, մկրատ, ներկեր, մատիտներ, վրձին, սոսինձ,ժապավեններ, կոճակներ, հանգիստ երաժշտություն։
Ժամանակ․ 30-50 րոպե
Ընթացքը․ Դեռևս վաղուց դիմակները ստեղծվում էին ինչ-որ կերպար ներկայացնելու, արտացոլելու նպատակով։ Ձեր դիմակը պետք է արտացոլի այն, ինչը ըստ ձեզ ցույց է տալիս ձեր դրական և բացասական կողմերը։ Թղթի վրա նկարեք դեմքի օվալ, աչքեր, բերան և օգտագործեք ցանկացած նյութ, ստեղծեք դիմակ։ Դիմակը արքետիպային արտացոլում է(Յունգյան պերսոնա, այսինքն ես ինձ այսպես եմ ներկայացնում աշխարհին։ Սոցիումում ապրող մարդուը անհրաժեշտաբար ունենում է դիմակների որոշակի հավաք, որպես կոպինգ-ստրադեգիաներից մեկը։ Դիմակն այն է ինչը հնարավորություն է տալիս թաքնվել, քողարկվել։ Հոգեբանական զարգացման և անհատականացման գործընթացի նպատակը հանդիսանում է ցանկացած դիմակի հանումը, ինքնանույնականացումը, աուտենտիկությունը։ Հոգեթերապևտիկ օգնությունը անհրաժեշտ է դառնում այն դեպքերում, երբ․
- Դիմակները շատ քիչ են (ցածր ադապտիվություն)
- Դիմակները շատ են (ցածր ադապտիվություն)
- Կրում եմ այլ դիմակներ (դերային խնդիրներ)
- Դիմակը շփոթում եմ սեփական դեմքիս հետ (ցածր աուտենտիկություն)
- Չգիտեմ ինչի համար է ինձ պետք այդ դիմակը (Վարքային դեզադապտիվ պատեռներ)
Հետևավաբար հոգեթերապիայում (արտ-թերապիայում) դիմակների օգտագործումը շատ լայն է․ մեծահասակների և դեռահասների հետ աշխատանքում, անհատական և խմբային աշխատանքներում, խնդիրների ամենալայն ոլորտում , ընդհուպ մինչև հոգեսոմատիկ խանգարումները։ Թերապևտիկ աշխատանքում կարելի է օգտագործել և արդեն իսկ պատրաստի դիմակներ և թե ընթացում պատրաստված։
Հարցեր քննարկման համար․
- Ի՞նչ դիմակ է դա, ի՞նչ անուն կտայիք այդ դիմակին, կամ ինչպե՞ս կբնութագրեիք
- Ի՞նչ են տեսնում ընկերները, երբ նայում են այդ դիմակին
- Ի՞նչ է դիմակը նրանց ցույց տալիս
- Ի՞նչ կուզենար դիմակը ցույց տալ
- Ի՞նչ չի ցանկանում ցույց տալ դիմակը
- Ինչի՞ց է դիմակը վախենում
- Ո՞րն է դիմակի ամենացանկալի երազանքը, ցանկությունը