Նպատակը.
1. Հատուկ կարիքով, հոգեբանական և խոսքային խնդիրներով սովորողների այց ագարակ` ուսումնական և թերապևտիկ բովանդակությամբ:
2. Հոգեբանի (Արաքս Հովհաննիսյան) և լոգոպեդի (Աննա Օհանյան) համագործակցություն:
Խնդիրները.
- Շփման հմտությունների ձևավորում
- Խմբի մեջ աշխատելու հմտություններ
- Վախերի հաղթահարում
- Խնամքի հմտությունների ձեռքբերում
Մասնակիցները. հարավային դպրոցի տարատարիք սովորողների խումբ:
Ընթացքը. Սովորողները քայլարշավով այցելում են ուսումնական ագարակ, նախապես ծանոթանում են տարածքին, կենդանիներին, ստանում են հատուկ տեղեկատվություն և հրահանգներ ընկեր Խորենից: Խումբը բաժանվում է 2 մասի` մի մասը զբաղվում է խնամքի աշխատանքներով, մյուս մասը շրջում է ձիերով:
Ընթացքը կտեսագրվի և կներկայացվի ֆիլմի և ֆոտոշարքի տեսքով:
Понравилось это:
Нравится Загрузка...
Опубликовано araqshovhannisyan888
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888