Без рубрики

Զատկեզատիկ է

Մասնակիցները Հարավային դպրոց, երկարացված օրվա տարատարիք խումբ:

Նպատակը. սովորողներին ծանոթացնել սուրբ Հարության տոնին:

  • Տեղեկություն տոնի մասին, ծանոթություն պատմությանը
  • Տոնին հատուկ խաղերի կազմակերպում.
  1. խաղ «эстафета с яйцом»
  2. ձվակռիվ
  • Տոնական աղցանի, խմորեղենի պատրաստում
  • Տեխնոլոգիական աշխատանքներ: Պատրաստելու ենք զատիկի նապաստակներ

Անհրաժեշտ պարագաներ. գունավոր թղթեր, մեկանգամյա օգտագործման ափսեներ և գդալներ

  • «Զատիկ»-ը և զատիկը. ի՞նչ կապ ունեն այս երկուսը: Երեխաների պատկերացումները
  • Մուլտֆիլմի դիտում- քննարկում
  • Զատկական բանաստեղծությունների ուսուցում

ԶԱՏԿԻ ԱՌԱԾԱՆԻ

(Ռ. Հարոյան, «Զատիկ», էջ 55)

(Ասում են երեխաները):

1. — Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:

2. — Ջրօրհնեքը ճրագլիսով, Զատիկը` Արևլիսով:

3. — Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչի հատիկ է:

4. — Կարմիր ձուն Զատկին կսազե:

5. — Զատիկն առանց ձվի չի լինի:

6. — Ինչու՞:

7.- Որովհետև ձուն մի կողմից օրինակ է աշխարհի,

8. — դրսի կեղևը նման է երկնքի,

9. — սպիտակ թաղանթը` օդի,

10. — սպիտակուցը` ջրի,

11. — դեղնուցը` երկրի:

12. — Ձուն նաև խորհրդանիշ է Հարության:

Զատկական հանելուկներ

1. Կուլուլիկ, պուլուլիկ,

Ոչ դուռ ունի, ոչ երդիկ:

2. Այսօր կլոր մարմար քար,

Վաղը կթրչի վեր ու վար:

3. Կարաս ունեմ մի պուճուր,

Մեջը` երկու գույնի ջուր:

4. Մի տուն գիտեմ`

Քանդվել ունի, շինվել` չունի:

5. Մի տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը` ոսկի:

6. Աստված մի տուն է շինել,

Ոչ դուռ ունի, ոչ կտուր:

(պատասխանն` է ձու)

Պար` «Ճոր պար»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s