Ճամբարներ

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. օր առաջին

Օրը սկսեցինք մարմարյա սրահից` առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա, ըստ երկարացված օրվա ճամբարի օրակարգի ընկեր հասմիկի հետ` Սեբաստիա համերգասրահում շարունակեցինք պարերգերի ուսուցմամբ: 10:30 կազմակերպեցինք քայլարշավ դեպի ուսումնական ագարագ, որտեղ իրականացրոցինք աշխատանքներ և հետաքրքիր զրույց: Ապա` ընդմիջումից հետո մասնակցեցի մարզական պարապմունքի` նետաձգության:

Без рубрики, Ճամբարներ

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբարի անհատական աշխատաժամանակ

Մարտի 26. երկուշաբթի

09․00-09․30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ Продолжить чтение «Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբարի անհատական աշխատաժամանակ»

Без рубрики

Շրջայց վերապատրաստվողների խմբի հետ

Այսօր Հարավային դպրոցի վերապատրաստվողների խմբի հետ իրականացրեցինք շրջայց դեպի արևմուտք: Նախ այցելեցինք ուսումնական ագարակ, որտեղ իսկապես ակտիվ ուսումնական միջավայր էր` մի մասում ընկեր Շուշանը կազմակերպել էր բնագիտության դաս, մի մասում ընկեր Կարինեն էր` երկրորդ դասարանցիների հետ, մեկ այլ մասում մանկապարտեզի խումբ, և վերապատրաստվողների խմբեր, իսկ ընկեր Խորենն ու ընկեր Լուսինեն բոլորին ուղղեկցում, պատմում և ներկայացնում էին: Ապա այցելեցինք արևմուտքի փակ լողավազան` մասնակցեցինք լողի պարապմունքի, Արևմտյան դպրոցում շրջեցինք, մասնակցեցինք ծաղկատունկի և ընկեր Սրբուհու հետ իրականացրինք ածիկացան:

Без рубрики

Կենգուրու միջազգային մրցույթ 2018

Մարտի 15-ին տեղի ունեցավ «Կենգուրու» միջազգային մրցույթը: Հարավային դպրոցից մասնակցեցին վեց` 3-րդ և 4-րդ դասարանցի սովորողներ: Քանի որ մինչև մրցույթը մենք մի քիչ ազատ ժամանակ ունեինք, որոշեցինք շրջել և ծանոթանալ միջին դպրոցին: Իսկ հետո մեծ ոգևորությամբ և տրամադրվածությամբ սկսեցինք մրցույթը: