Без рубрики

Կենաց ծառ

Համացանցի միջոցով

որոնեցին տեղեկություն Կենաց ծառի մասին, ընթերցեցինք:

  • ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է: Կյանքի ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով՝ աշխարհածառ, տիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք և այլն: Լինում է եռամաս, քառամաս, առկա է գրեթե բոլոր դիցաբանություններում, աշխարհաստեղծման առասպելներում, գեղարվեստական մշակույթներում, աճի հետ կապված համակարգերում, արվեստներում, վիպական և քնարական երկերում՝ ստանալով բազմապիսի ձևեր: Շումերական, աքքադական, եգիպտական, ասորա-բաբելական, ուրարտական-հայկական, իրանական մշակույթներում այն հանդես է գալիս և՛ որպես վիպական-գրական երևույթ (Ինաննա աստվածուհուն նվիրված շումերական, աքքադա-բաբելական ներբողներում, զրադաշտական օրենքներում, վեդաներում և ուպանիշադներում և այլն), և՛ ստանում բազմապիսի արտահայտություններ կերպարվեստում (ամերիկա-հնդկացիական, եգիպտական, հյուսիսային. ժողովուրդների, հնդեվրոպական, ասորա-բաբելական, հայկական, իրանական,

հունա-հռոմեական և այլն):

Հոգեբանության մեջ Ծառը խորհրդանշում է կյանքի էներգիան, ապրելու ձգտումը:

Ինչպես նաև ընտանիքի գաղափարը, հայրական և մայրական հիմքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s