Մայիս ամսվա ընթացքում աշխատել եմ ըստ աշխատաժամանկի, կազմակերպել և խմբային թերապևտիկ աշխատանքներ և անհատական պարապմունքներ: Անհատական պարապմունքները կազմակերպել եմ յուրաքանչյուր երեխայի հետ շաբաթական երկու անգամ՝ 30-40 րոպե տևողությամբ: Աշխատանքներն, ըստ բնույթի արտթերապևտիկ ուղղվածությամբ են: Խմբայինաշխատանքները կազմակերպել եմ ինչպես փոքր խմբերով, այնպես ել մեծ, դասարանական խմբերով: Խմբայինաշխատանքներեմիրականացրելմանկապարտեզիխմբերում՝դաստիարակիհետհամագործակցությամբ:
Աշխատանքներն ուղղված են երեխայի.
- խոսքի զարգացմանը
- մտածողության զարգացմանը
- Երևակայության զարգացմանը
- հիշողության զարգացմանը
- սոցաիալական շփմանը
- ադապտացիային
- ուսումնական ըմտությունների ամրապնդմանը
Աշխատանքները կազմակերպվում են հաշվի առնելով երեխաների.
- տարիքային առանձնահատկություններ
- անհատական առանձնահատկություններ
- ներկայացված խնդիր
Կից ներկայացնում եմ իմ աշխատաժամանակը,ըստ որի կազմակերպում եմ անհատական պարապմունքները և սովորողների անվանացանկը:
Արաքս—աշխատաժամանակ
Սովորողների անվանացանկ
Понравилось это:
Нравится Загрузка...
Опубликовано araqshovhannisyan888
Ողջույն, ես Արաքսն եմ: Ունեմ բարձրագույն կրթություն: Սովորել եմ Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և Հոգեբանության Ֆակուլտետոմ և ստացել՝ մանկավարժի և հոգեբանի՝ բակալավրի աստիճան, Կլինիկական հոգեբանի և հոգեթերապևտի՝ մագիստրոսի աստիճան: Բացի այդ՝ մասնակցել եմ բազմաթիվ թրեյնինգների և սերտիֆիկացվել հետևյալ ուղղություններով.
Հոգեվերլուծություն, երազների վերլուծություն
Էրիքսոնյան հիպնոս
Կոգնիտիվ վարքաբանական թերապիա
Հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնող հատուկ մասնագետի վերապատրաստում
Որպես կամավոր աշխատել եմ ՍՕՍ Մանկական գյուղեր կազմակերպությունում՝ հոգեբան:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատում եմ 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից, որպես հինգ տարեկանների երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ:
Աշխատում եմ մեծ սիրով և փորձում եմ իմ մասնագիտացումը հնարավորինս օգտագործել: Ձգտում եմ անընդհատ ինքնազարգացման...
Смотреть все записи автора araqshovhannisyan888