Թարգմանություններ և վերլուծություններ

Ռ.Ագուտագավա «Գորտը» Ստեղծագործության վերլուծություն

 

1. Աներկակիություն . սա աշխարհընկալման մի մակարդակ է, որտեղ ֆիզիկական ՝միմյանցից անկախ օբյեկտները, ընկալվում են որպես մետաֆիզիկական ամբողջականություն և անբաժանելիություն : Այսինքն յուրաքանչյուր օբյեկտ և առարկա իր առաջնային բնույթով անբաժան է, մասն է ամբողջի ՝անսահմանության մեջ : Սա կարող է վերաբերվել ոչ միայն օբյեկտին և առարկային, այլև գիտակցության ,ընկալման մակարդակին առհասարակ:
2. Բախում է հեղինակի դրդապատճառային և պահանջմունքային ոլորտների միջև:
Ներքին ես-երի երկխոսություն է: Հեղինակի ես-երը դրսևորվում են սիմվոլիկ ձևով՝ գորտի և օձի կերպարներով :
Օձի սիմվոլիկա. Նշանակում է մահ և ոչնչացում.որպես մի արարած ,որը ժամանակ առ ժամանակ փոխում է մաշկը (կյանք և հարություն)։ Այն նաև հանդիսանում է իմաստության խորհրդանիշ:
Մտորումներ կյանքի և մահվան, կյանքի աանսահմանության, աննդհատության մասին:
Գորտի սիմվոլիկա. Ենթադրում է պտղաբերություն,պտղատվություն, էրոտիզմ՝ ինչպես ջրից դուրս եկող կյանք (երկկենցաղ ՝ինչպես պտուղն է ապրում ջրում ,ապա ծնվում՝ դուրս գալիս ցամաք)
Եգիպտացիների մետ կանաչ գորտը՝ Նիլան, նոր կյանք է, երկարակեցություն և ուժ ՝ծնունդ թուլությունից:
Չինացիների մոտ գորտը խորհրդանշում է տղամարդու սիմվոլիկա (ին):
Այսպիսով, ամբողջացնելով վերոնշյալը կարող ենք ասել ,որ սա հեղինակի մտորումն է երկու հակադիր ասպեկտների ՝մահվան, ոչնչացման և կյանքի անընդհատության միջև ՝ ինչպես ծնունդը և մահը:
Օձի դերը ստեղծագործության մեջ անհրաժեշտ է հակադրության հիմնավորման երկիմաստության ընդգծման համար ։
3. Ներդաշնակության, հավասարակշռության պահպանում : Ծնունդը և մահը փոխլրացնում են միմյանց ՝պահպանելով տիեզերական ներդաշնակությունը:
4. Վստահում են Տիրոջը և համարում են , որ ամեն ինչ Աստծու կամքով է։
«Կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված»։
Սա ինքնազոհողության կամ ալտրուիզմի դրսևորում է։ Այսինքն անսահման հոգատարություն ուրիշների բարեկեցության համար։ Սա նաև համարժեք է ինքնամերժում հասկացությանը. այլ մարդու բարեկեցության նպատակով սեփական շահի զոհաբերում :
Այստեղ կարող ենք զուգահեռ տանել Քրիստոսի ինքնազոհության հետ, քանի որ Քրիստոսը մահվամբ հաղթել է մահվանը :
Չարչարանքներով, աներկբա, ընթանալով մինչև անարգալից մահ խաչի վրա ՝ նա հավերժական կյանքի հնարաորություն է տվել մարդկությանը, հոգևոր մահվանից փրկություն՝ ողջ աշխարհին :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s