Թարգմանություններ և վերլուծություններ

Օշո (Բխագվան Շրի Ռաջնիշ) «Մրջյունը, թիթեռն ու օձը»

Փադիշահի (թոագավորի) տղան հարցրեց հորը, ում ժողովուրդը համարում էր` բոլոր հայտնի սուլթաններից և շահերից ամենաիմաստունը։

— Ասա′, հայրիկ, որտեղից է քո իմաստությունը: Ո՞ր գաղտնի գրքերում ես այն գտել: Ո՞ր ուսուցիչներն են խնամքով զարգացրել այն քո մեջ: Ես ուզում եմ լինել քո իրական ժառանգորդը` ոչ միայն արժանապատվությամբ, այլ նաև իմաստնությամբ:

Հայրը պատասխանում է.

-Որդի՛ս, ես կարդացել եմ այն գրքերը, որոնք դու ես կարդում: Եվ իմ ուսուցիչները ամեն ինչով նման են քո ուսուցիչներին: Բայց այն, ինչը բոլորն անվանում են իմաստնություն, ես ստացել եմ ոչ թե նրանցից, այլ մրջյունից, թիթեռից և օձից:

-Ինչպե՞ս է դա պատահել։ Պատմի՛ր ինձ, հայրիկ:

Ես պատրաստվում էի արշավանքի ըմբոստների դեմ: Իմ մտքերը շատ ծանր էին, և իմ հայացքը ուղղված էր հողին: Ես չէի կարողանում որոշել` ինչ ընտրել` պատերազմ, թե խաղաղություն: Պատերազմը թվում էր անխուսափելի, բայց դրա բեռը վախեցնում էր ինձ: Եվ այդ ժամանակ ես տեսա փոքրիկ մրջյունին, որը ամբողջ ուժով փորձում էր տանել այն բեռը, որը հարյուր անգամ մեծ և ծանր էր իրենից: Նա չէր կարողանում տեղաշարժել այն, բայց և հեռանալ չէր կարողանում: Դա երկար ժամանակ տևեց: Այդ ժամանակ ես մտածեցի.- ‹‹ Ինչի համար տանջել քեզ և քո ժողովրդին ծանր արշավանքով››: Եվ պատերազմ չեղավ: Հաջորդ անգամ հարցը վերաբերվում էր դատավարությանը: Դատավորները արդեն կայացրել էին որոշում, բայցբ ոլորը սպասում էին իմ խոսքին: Եվ ես պատրաստվում էի ասել այն, ինչը չէր համընկնում օրենքի հետ, բայց դա ինձ համար ամենաճիշտն ու ամենաարդարն էր: Եվ այդ ժամանակ նուրբ թիթեռի թևերի թռթռոցը, որոնք կպնում էին պատուհանին` գրավեց իմ ուշադրությունը: Եվ այդ ժամանակ ես ասացի այն, ինչ ուզում էի և ուղղակի շշնջացի._ ‹‹Ես հյուր եմ այստեղ, այս դատավարությանը: Որոշեք ինքներդ՝ համաձայն օրենքի››: Եվ դատավորները որոշեցին համաձայն օրենքի, այլ ոչ իմ ցանկությամբ: Եվ նրանց վճիռը շատ բարեխղճորեն կայացվեց:

Երրորդ անգամ վարձու մարդասպանը սպասում էր ինձ ` արքայական այգու ետևում, որտեղ ես զբոսնում էի: Հանկարծ սև օձը` կարծես սև ժապավենը, սողաց իմ ոտքերի մոտ: Ես վախեցած կանչեցի արքայական պահապաններին: Նրանք գնացին փնտրելու օձին, բայց գտան մարդասպանին:

_ Իրական իմաստնությունը, որդի՛ս, գրքերի մեջ չէ:  Իրական իմաստնությունը ապավինելն է Երկնքի օգնությանը: Օգնությունը միշտ մեզ հետ է՝ այն երկնքում է, խոտերի մեջ…: Թույլ տուր աչքը, լսողությունը և սիրտը բաց լինեն նրա համար:

Թարգմանությունը՝ Արաքսյա Հվհաննիսյանի

Նյութի աղբյուրը այստեղ՝ https://wisdomlib.ru/story/300

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s