Հոգեբանական աշխատանքներ

Զարգացնում ենք մանր մոտորիկան

 

Մանր մոտորիկան` շարժողական ակտիվությունը, ենթադրում է նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի զարգացում նպատակային, մանր, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով:

Մարմնի և հատկապես ձեռքերի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա:

Երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը նպաստելու համար քայլեր պետք է ձեռնարկել դեռ վաղ մանկության շրջանից, երբ նա փորձում է ձեռքն առնել վառ գույնի իրերն ու խաղալիքները,  հետո նաև փորձում է մեկ ձեռքով բռնել դրանք:

Երեխայի մատների ծայրերին գտնվող նյարդային վերջավորությունները նյարդային հսկայական ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Ահա թե ինչու է այդքան կարևոր մանր մոտորիկայի զարգացմանը նպաստել դեռ նորածնային շրջանից:

Ինչպե՞ս ցարգացնել մանր մոտորիկան

Առաջին հերթին դա մատների մարմնամարզությունն է: Դա կարելի է սկսել երեխայի ծննդյան օրվանից: Մերսեք երեխայի ոտնաթաթերի ներսը և մատները, ձեռքերի ափերն ու մատները: Լավ կլինի, եթե այդ գործողությունը զուգորդեք, օրինակ` երգելով կամ որևէ մանկական բանաստեղծություն կարդալով:

Տարբեր փոքր առարկաներ տվեք նրան: Պետք չէ հեռուն գնալ. ընտրեք այն, ինչ շրջապատում է ձեզ, ձեռքի տակ է: Օրինակ` հետաքրքիր պատկերներ ստանալու համար կարելի է գունավոր կոճակներ օգտագործել: Սակայն անպայման հիշեք, որ նման խաղերը պետք է չափահաս անձի հսկողությամբ իրականացվեն, որպեսզի երեխան չկարողանա վնասել իրեն: Փոքրիկ իրերը հեշտությամբ կարող են հայտնվել նրա քթի կամ բերանի մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s