Ուսուցչի օրագիր

Այո՜, իսկական սեբաստացի մեր Գոռն է

Գոռի մասին՝

https://wordpress.com/post/araqshovhannisyan.wordpress.com/2692

Առավոտյան ուրախությանս չափ չկար, երբ տեսա Գոռին՝ ընդհանուր պարապմունքին մասնակից։ Եվ գիտե՞ք, Գոռն այսօր առանց լացի, ուրախ տրամադրությամբ է եկել դպրոց, մասնակցել ընդհանուր պարապմունքի, ընկերների հետ գնացք կազմած ուրախ մտել դասարան։

Այսօր առաջին դասարանցիների լողի պարապմունքի օրն է, իսկ ես և Գոռը որոշեցինք այցելել ագարակ։ Նա շատ ոգևորված է՝ ուսումնասիրում, ծանոթանում է միջավայրին, խնամում Մաշա ձիուկին, ման է տալիս Գեներալին։

Իսկ երբ նա հասնում է շներին ոգևորությունը կրկնապատկվում է։ Գոռը ման տվեց Տարզան շնիկին, կենդանիներին ջուր տվեց, ընկեր Էդմոնի հետ թոնորը վառեց։

Ագարակում հանդիպում ենք մեր սիրելի տիար Բլեյանին և Դավթին, ողջունում, զրուցում, որոշում հեծանվարշավ կացմակերպելու մասին։ Իսկ Գոռը և Դավիթը ընկերացան միանգամից։ Զարմանում եմ… երևի Դավթի դրական էներգիան և ակտիվությունը գրավեց Գոռին։

Իսկ վերջում շրջեցինք Արևմտյան դպրոցով, Գոռին լողավազանը շա՜տ դուր եկավ։ Որոշեց՝ հաջորդ պարապմունքին անպայման կմասնակցի։

Այլ նյութեր՝

https://araqshovhannisyan.wordpress.com/2018/10/15/արդեն-դասարանում/

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s