Без рубрики, Նախագծեր

Ապրիլի 26-ի աշխատակարգ

6 տարեկանների խմբի մի մասը՝ ընկեր Մոնիկայի հետ աշխատում են ներքին բակում՝ կատարում բարելավման աշխատանքներ։
Խմբի կեսը՝ իմ ղեկավարությամբ աշխատելու է հետևյալ ծրագրով.
* Զարդարելու ենք մեր զատկական ծառը՝ նախապես պատրաստած ձվիկներով և ժապավեններով
* Զատկական սեղանի ձևավորում բակում
* Զատկական խաղ «Չիք-չիք»։ Նախապես գրում ենք թե ինչն ենք ցանկանում չիք անել, ապա արկղիկի մեջից հանում կարդում և չիք-չիք ենք անում։
Խաղի նկարագրությունը
Չիք, չիք», «Աղամ, աղամ»
Ավագ շաբաթվա չորեքշաբթի օրվա՝ «Չիք, չիք», «Աղամ, աղամ» ծիսական խաղ
Ավագ շաբաթվա չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»: Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.
Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք…
Զանգեզուրում չիքը հարց ու պատասխանի ձևով էր արվում: Նախ` ամբողջ տունը դատարկել են, ապա կանանցից մեկը, քարը ձեռքն առած, բարձրացել է կտուրն ու երդիկի մոտ կանգնել, իսկ մյուսը` տան ներսում` երդիկի տակ: Տանիքին կանգնածը քարը տանում էր բերում երդիկի շուրջն ու հարցնում.
— Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
— Մուկն աղա:
— Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
— Քունջ ու պուջախի տակերն աղա…
Մարդիկ հմայական արարողությամբ ձգտել են ոչնչացնել չարը, անցանկալին:
Նախակրթարանում 5 տարեկանների հետ «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղը սաների հետ խաղալիս հարցն այնպես պետք է ձևակերպել, որ նրանց համար հասկանալի լինի և պատասխանը լինի չթելադրված: Նախ, բացատրել խաղի իմաստը, ընդհանուր հարցեր տալ՝ ի՞նչն են ուզում, որ չլինի, ի՞նչն է նրանց խանգարում խաղալիս, դրսում, տանը, խմբում: Ընդհանրապես, այդ տարիքի երեխան ազատ է իրեն ծանոթ, տվյալ դեպքում՝ դաստիարակի ներկայությամբ: Այս խաղը կարելի է խաղալ ոչ միայն Ավագ շաբաթվա չորեքշաբթի, այլև ցանկացած պահի: Ի դեպ, երբ խաղում են, դիտողության փոխարեն «չիք» են անում ու «աղում» ընթացքում իրար խանգարող, աղմկող սաների աղմուկը, շշմածությունը, լացը, անկարգությունը և այլն: Եվ ստացվում է խաղ՝ խաղի մեջ: Այսպես, ծիսական խաղը դառնում է հետաքրքիր, մտնում կյանք և դառնում ամենօրյա խաղ:
* Զատկական խաղ «աքլորակռիվ»
Խաղի նկարագրությունը
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.
* Զատկական սեղանի շուրջ խաղում ենք
Ձուկոտրոցի
Խաղի նկարագրությունը
Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s