Без рубрики, Անհատական աշխատանքներ

Ամենամյա մայիսյան 14-րդ հավաք «Մարիա Մոնտեսորիի մակավարժական մեթոդիկան»

Մարիա Մոնտեսորին իր մեթոդիկան ստեղծել է որպես դասական մանկավարժության այլընտրանք։ Մեթոդը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Ըստ Մոնտեսորիի մեծահասակի չխառնվելը երեխաների մեջ զարգացնում է ինքնուրույնություն։ Ըստ այդմ, այս համակարգի մեջ չկա միանշանակ պահանջ։ Ցանկացած երեխա աշխատում է սեփական տեմպով և զբաղվում է նրանով, ինչ իրեն հետաքրքրում է։

Մոնտեսորիի համակարգի գլխավոր սկզբունքը հետևյալն է. «օգնիր ինձ գործել ինքնուրույն»։ Սա նշանակում է, որ մեծահասակը պետք է հասկանա, թե տվյալ պահին ինչն է հետաքրքրում երեխային, ստեղծել նրա զարգացման համար օպտիմալ պայմաններ և ցույց տալ, թե այդ պայմաններում ինչ կարելի է անել։

Մ. Մոնտեսորիի համակարգի հիմնական դրույթները.

  • Երեխան ինքն է իր ուսուցիչը. նա ընտրելու և գործելու լիարժեք ազատություն ունի
  • Երեխաները սովորեցնում են երեխաներին։ Քանի բր Մոնտեսորի խմբերում ներառվում են տարատարիք երեխաներ՝ ավագները դառնում են «ուսուցիչներ» և, դրանով հանդերձ, սովորում են՝ մյուսների մասին հոգ տանելով, իսկ փոքրիկները ձգտում են հասնել մեծերին
  • Պարապմունքները կազմակերպվում են հատուկ միջավայրում (սենյակը բաժանված է 5-6 հատվածի, որոնցից յուրաքանչյուրը կահավորված է հատուկ առարկաներով՝ Մոնտեսորի-նյութեր)
  • Պետք է ուղղակի շարժել երեխայի հետաքրքրությունը, և նա կսկսի զարգանալ ինքնուրույն
  • Չկա քննադատություն և արգելքներ
  • Երեխան իրավունք ունի սխալվելու

Չնայած Մոնտեսորիի համակարգի բավական դրական կողմերի, կան դրույթներ, որոնց իսկապես պետք է ուշադրություն դարձնել մանկավարժական գործունեության ընթացքում։ Դրանք են.

  • Համակարգը կենտրոնանում է միայն ինտելեկտի զարգացման և գործնական հմտությունների ձևավորման վրա, սակայն երեխայի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է զբաղվել սպորտով, երգ երաժշտությամբ, ստեղծագործական գործունեությամբ, պարով (էսթետիկ զարգացում) և այլն։
  • Համակարգում չկան դերային և շարժական խաղեր, բայց, չէ որ խաղը երեխայի առաջատար գործունեության ձևն է և նրա հիմնական բազան։ Երեխան աշխարհը ճանաչում է խաղալով։
  • Ստեղծագործականության մերժում, որը հանդիսանում է աջ կիսագնդի զարգացման հիմնական ռեսուրս։ Մոնտեսորի նյութերը զարգացնում են հիմնականում ձախ կիսագնդի գործունեությունը՝ լոգիկա, մաթեմատիկական և վերլուծական մտածողություն, ընդունակություններ։
  • Մոնտեսորիի համակարգից հետո երեխաները դժվարանում են հարմարվել և հետևել կարգուկանոնին սովորական դպրոցներում և մանկապարտեզներում։

Մոնտեսորի-սենյակի կառուցվածքը

Մոնտեսորի-խաղեր

Ներկայացնեմ նաև Մարիա մոնտեսորիի խորհուրդները ծնողներին.

1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:

2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:

3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:

4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:

5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:

6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:

7. Եթե երեխան  իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:

8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:

9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:

10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:

11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:

12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:

13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:

14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:

15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:

16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:

17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:

18. Երեխայի հետ շփվելիս եղեք  որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s