Без рубрики, Անհատական աշխատանքներ

Ռինոլալիայով երեխաների գլխավոր հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները

Հիմնականում, ռինոլալիայով պայմանավորված խոսքային խանգարումները ազդում են երեխայի կյանքի հոգեբանական ասպեկտի վրա, հատկապես անհատական աճի, ինքնաիրականացման, սոցիալական ադապտացիայի, կայացման, ես-ի ձևավորման և այլնի:

Սպեցիֆիկ խոսքը պատճառ է հանդիսանում, որ ռինոլալիկը զգա սոցիալական շփման ժամանակ խմբում դիսկոմֆորտ:

Խոսքը գլխավոր կոմմունիկատիվ միջոցն է իսկ խոսքի խանգարումը հանգեցնում է դժվարությունների ուսման, աշխատանքի, և այլ կոլեկտիվ հարաբերությունների մեջ: Դպրոցական պայմաններում ռինոլալիկների մոտ հաճախ բարդույթներ են առաջանում, որոնք հանգեցնում են կեցության փակ ձևի: Բայցևայնպես, նրանց գործունեությունը լիարժեք է, քանի որ ռինոլալիան ոչ մի ազդոցություն չի ունենում մտավոր կարողությունների վրա:

Ռինոլալիայով երեխաների մոտ հոգեկան գործընթացների խանգարման աստիճանը կախված է երկու հիմնական պատճառներից

Զարգացման մակարդակ
Օլիգոֆրենիկ սինդրոմալ խանգարումների առկայություն

Նշենք նաև, որ այն երեխաների մետ, որոնք ունեն խոսքի աննկատ դեֆեկտ, երկրորդային նևրոտիկ հոգեկան պրոցեսները համեմատաբար պահպանված են, ինչպես նաև չի խանգարվում երեխաների ադապտացիան ընտանիքում, դպրոցում և այլ սոցիալական խմբերում:

Որքան դեֆեկտը արտահայտված է, այնքան հոգեկան պրոցեսները տուժում են:

Երկար և քրոնիկ ասթենիզացիայի ժամանակ բաց ռինոլալիայով երեխաների մոտ նկատվում է ոչ կայուն և ցրված ուշադրություն: Սրա հհետևանքով տուժում է ճանաչողական գործունեությունը, ինչպես նաև նվազում է խոսքային հիշողության մակարդակը, դանդաղում է հիշողության պրոցեսները, երկարատև հիշողությունը դառնում է ոչ ճկուն: տեսողական հիշողությունը սովորաբար չի խանգարվում: Խոսքային անհասության պատճառով տուժում է խոսքային-տրամաբանական մտածողությունը, դժվարանում է ուսումնական նյութի ընկալումը: Դիտվում է հուզակամային ոլորտի խանգարում:

Այսպիսով, այս բոլորի արդյունքում էլ ձևավորվում է սպեցիֆիկ վարք, որի հետևանքով երեխաների մոտ հաճախ դիտվում է ներփակվածություն, ինչպես նաև ուղղեկցող ռեակցիաներ, ինչպիսիք են ամաչկոտություն, գրգռվծություն, ցածր ինքնագնահատական, տարբեր իրավիճակներում ոչ ադեկվատ ռեակցիա:

Ռինոլալիայով երեխաների հետ հետագ սոցիալմանկավարժական հարմարման աշխատանքները կախված են ադեկվատ հոգեբանամանկավարժական օգնությունից, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունների բնույթից:

Ռինոլալիայի ժամանակ դիտվում է խոսքի քանակական փոփոխություն, այսինքն նրա զարգացումը ընթանում է ուշացած:

Փակ ռինոլալիայի ժամանակ` քթային խոռոչի անանցանելիության պատճառով, երեխան ստիպված է շնչել բերանով, որոնց հետևանք կարող են լինել վիրուսային հիվանդություններ: Այսպիսի երեխաները մարմնապես թույլ են, հաճախ են հիվանդանում: Այդ իսկ պատճառով ծնողների կողմից նկատվում է գերխնամք, և հետևաբար ոչ ճիշտ դաստիարակություն և անձի բացասական գծերի ձևավորում: Սրա հետևանքով հոգեկան զարգացումը կարող է շեղվել, որի հետևանք կարող է լինել թերարժեքությն զգացումը և կոմպենսացիան: Այստեղ կարող ենք համեմատություններ տանել անհատական հոգեբանության հիմնադիր Ալֆրեդ Ադլերի տեսության որոշ դրույթների հետ:

Ադլերն իր «Օրգանի թերարժեքություն և նրահոգեկան կոմպենսացիան» մենագրությունում զարգացրեց տեսություն այն մասին, որ յուրաքանչյուր անհատի մոտ որոշ օրգաններնավելի թույլ են, քան մյուսները, ինչը մարդուն դարձնում է առավել ընկալունակ հենց այդ օրգանների հիվանդությունների հանդեպ։ Ադլերը նկատեց, որ մարդիկ, ովքեր ունեն արտահայտված օրգանական թուլություն կամ խնդիր, հաճախ ձգտում են այդ թերությունը կոմպենսացնել մարզումների և վարժանքների ճանապարհով, ինչը շատ հաճախ հանգեցնում էվարպետության բարձրացմանը։ Նա գրում է, որօրգանի թերարժեքությունը, նրա բնածինթուլությունը կարող է հանգեցնել մարդու կյանքում տպավորիչ ձեռքբերումների։ Սակայնայն կարող է հանգեցնել նաև սեփականթերարժեքության արտահայտված զգացման, եթեջանքերը, որոնք ուղղված են թերությանկոմպենսացիային, չեն հանգեցնում ցանկալի արդյունքի։ Ադլերն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ կոմպենսացիայի գործընթացն իր տեղն ունի ոչ միայն մարմնական, այլ նաև հոգեկան ոլորտում։ Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն ձգտում են կոմպենսացնել օրգանի թերարժեքությունը, այլնրանց մոտ նաև դրսևորվում է սեփական թերարժեքության սուբյեկտիվ զգացում, որը զարգանում է սեփական հոգեբանական կամ սոցիալական անկարողությունից։ Ադլերը ենթադրում էր, որ թերարժեքության զգացման հիմքերը գտնվում են մանկությունում, ինչը բացատրում էր հետևյալ ձևով. երեխան ապրում է ծնողներից կախվածության երկարատև շրջան, երբ ինքը միանգամայն անօգնական է, և իր կենսագործունեությունը հենվում է ծնողների վրա։ Այս փորձը երեխայի մոտ առաջացնում է թերարժեքության խորն ապրումներ ընտանեկան հարաբերություններում՝ ընտանիքի մյուս անդամների հետ հարաբերությամբ, որոնք երեխայի կողմից դիտարկվում են որպես ավելի ուժեղ և հզոր։ Ադլերը գտնում էր, որ թերարժեքության այս վաղ զգացման դրսևորումը հանդիսանում է շրջապատողների հանդեպ գերազանցության ձգտման համար երկարատև պայքարի սկիզբ, ինչպես նաև անթերիութուն և կատարելիություն ձեռք բերելու ցանկության նախապայման։

Ըստ Ադլերի, այն ամենը, ինչ անում են մարդիկ, մեծամասամբ ունի սեփական թերարժեքության հաղթահարման և կատարելության ձգտման նպատակ։ Այս թերարժեքության զգացումը տարբեր պատճառներով որոշ մարդկանց մոտ կարող է չափից ավելի դրսևորվել, ինչի արդյունքում առաջանում է թերարժեքության բարդույթ՝ սեփական թուլության և չկայացվածության չափազանված զգացում։Ադլերն առանձնացնում էր մանկության երեք ապրում, որոնք նպաստում են թերարժեքության բարդույթի զարգացմանը՝

օրգանական թերարժեքություն,
ծնողական գերխնամք,
ծնողների կողմից մերժում։

Երեխաները, ովքեր ունեն բնածին որևէ ֆիզիկական ոչ լիարժեքություն, կարող են ունենալ հոգեբանական թերարժեքության զգացում։ Մյուս կողմից, երեխաները, որոնց ծնողները չափից ավելի խնամք են ցուցաբերում, մեծանում են իրենց հնարավորությունների մեջ անվստահ, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ միշտ արվել է ուրիշների կողմից։ Երրորդ տարբերակի պարագայում երեխաներն իրենց անցանկալի են համարում, վստահ չեն, որ կարող են լինել օգտակար, լինել սիրված և գնահատված։ Ի պատասխան վերոնշյալ ապրումների՝ կարող են ի հայտ գալ հիպերկոմպենսացիաներ, որոնքհանգեցնեն գերարժեքության բարդույթի: Այս պարագայում դիտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ ևսոցիալական ընդունակությունները մեծացնել ումիտում։

Թարգմանությունը և մշակումը՝ Արաքս Հովհաննիսյանի https://www.bibliofond.ru/view.aspx?id=889150

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s