Без рубрики

Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք

Վայր՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք, Մուղնի
Օր՝ Մայիսի 31
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 15:30
Մեկնարկի վայր՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային Դպրոց-պարտեզ ժ. 15:30
Դասարան՝ Հարավային Դպրոց-պարտեզի 3.2 և 3.4 դասարանի ճամբարականներ


Պատասխանատուներ՝ Արաքս Հովհաննիսյան, Գայանե Թորոսյան

Օգնականներ՝ Մարիամ Մնացականյան,
Ճանապարհի նկարագրություն՝

Սկզբում կուղևորվենք Սաղմոսավանք: Եկեղեցու շուրջ կիրականացնենք էկո-հայրենագիտական աշխատանք: Այնուհետև կուղևորվենք դեպի Մուղնի՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, եկեղեցու բակում կխաղանք բակային խաղեր, կիրականացնենք Համբարձման ծես:

Սաղմոսավան

Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցի

Երևան- Սաղմոսավան հեռավորությունը՝ 53 կմ, 1ժ, 8ր

  1. Առաջին կանգառը Սաղմոսավանք
  2. Վանքի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Հաջորդ կանգառը՝ Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցի
  6. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  7. Համբարձման ծեսի իրականացում 

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը, իրականացնել Համբարձման ծեսը

Реклама

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • բլոգներում պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Ճամփորդի ուսապարկ, հագուստ (նաև տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Оставьте комментарий