Без рубрики

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ, 2024թ. հունվարի 8-14

Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է վստահ լինել, որ տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում աշխատանքի բաժանում։

Ստուգատեսի երկրորդ փուլ՝ Աշխատանքները ընդունելու, սկզբնական ընտրական փուլ, 2024թ. հունվարի 15-28:

Այս փուլում  ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա ընթացքում ընտրված նյութերը;

Ստուգատեսի երրորդ փուլը

2024թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը կրթահամլիրային է։ Կրթահամալիրում բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։ Ընտրված աշխատանքները ամեն օր ներկայացվում են բնագիտաության բլոգում, կրթահամալիրի կայքում: Ստուգատեսի աշխատանքների ամփոփման արդյունքում բանգիտության մասնախումբը որոշում է 2024թ. «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝ 4-6-րդ դասարաններից, 7-9-րդ դասարաններից, ավագ դպրոցի և քոլեջի սովորողներից, մանկավարժական աշխատողներից։ Մրցանակլները հանձնվում են 2024թ. փետրվարի 9-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։


Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  • իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպես է խաղում).
  • իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
  • ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
  • իր ունեցած ուսումնական գործիքները, այդ թվում՝ է;եկտրոնայինիր .
  • իր խնամած բույսը, կենդանին.
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել
  • իր կատարած փորձը
  • իր սիրած համակարգչային խաղը
  • իր բլոգը:

Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:

Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:

Без рубрики

Ամանորյա ներկայացման դիտում

Ընթացիկ նախագիծը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Продолжить чтение «Ամանորյա ներկայացման դիտում»
Без рубрики

Շաբաթվա աշխատակարգ ՝27:11-01:12

Նախատեսվող նախագծեր՝

« Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն .նախագծեր և ամփոփումներ

Բլոգուսուցում

Ընթերցանության նյութերը՝  

«Երբ մտքերը սառչում են օդում» Ալբերտ Մորավիա, «Կույրերի կարծիքը» Հովհաննես Թումանյան, «Խոսող ձուկը» Հովհաննես Թումանյան

Ընթերցարան 1.docx

Մայրենի՝ Աշխատանքային գիրք-տետր Էջ 36-40

ԱյստեղСКАЧАТЬ

Տեխնոլոգիա՝ տեխնոլագիական աշխատանք, մեդիանկարչություն «Բարև ձմեռ» թեմայով։
Ես և շրջակա աշխարհ՝
Միջավայրի խնամք, աչքերի խնամք, նամակ՝ «Բարև ձմեռ»

Մաթեմատիկա՝

27․11․2023СКАЧАТЬ

28․11․2023СКАЧАТЬ

29․11․2023СКАЧАТЬ

30․11․2023СКАЧАТЬ

Без рубрики

Շաբաթվա աշխատակարգ

Բլոգուսուցում

Ճամփորդություն՝ Ծաղկեվանք

Ընթերցանության նյութերը՝ «Գետակ» Հ. Թումանյան, «Մանուկն ու ջուրը» Հ. Թումանյան, « Առուն» Հ. Սահյան, «Թռչունի մտածմունքը» Հ. Թումանյան

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք-տետր, էջ

Գիրք-տետրСКАЧАТЬ

Без рубрики

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումըю Առաջին պարապմունք

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

Продолжить чтение «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումըю Առաջին պարապմունք«