Հունվարիկ

Դդմային ուտեստներ. ազգային ընտանեկան խոհանոց

Հունվարիկ ստուգատեսային այս շաբաթվա ամփոփումը ընտանեկան խոհանոցում էր։

Սովորողները, ընտանիքի անդամների հետ, կամ նրանց օգնությամբ պատրաստում են դդմային ուտեսսներ։

https://youtu.be/A7n8TLPQuVw


Շարունակելի…
Նախագիծը՝ այստեղ

Հունվարիկ

Հունվարիկ. մեդիաստեղծագործական ստուգատես

Մեդիահմուտ 5 տարեկան ճամբարականները հունվարիկ ստուգատեսի շրջանակներում և «Դդմատոնին» ընդառաջ այսօր ստեղծեցին դդմային կերպարներ։ Իսկ երկրորդ դասարանցի մեր ընկերները սիրով և ոգևորությամբ օգնում էին և ծանոթացնում նոր մեդիագործիքների, սովորեցնում վերջիններիս օգտագործման եղանակները։

Ընթացքում սովորողները մտածեցին և ներկայացրին դդմային հորինուկներ, ասիկներ։

Նախագիծը՝ այստեղ։

Հունվարիկ

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

Օրը՝ 21.01.2021

Ժամը՝  11։00֊12։00

Վայր՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզ  5-6 տարեկան ճամբարականներ

Օգնականներ՝ Լուսինե Հակոբյան և 2-րդ դասարանցի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Արաքս Հովհաննիսյան, Գայանե Թորոսյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների հորինած դդմային հանելուկները, դդմագովքերը, հեքիաթները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս:

Արդյունքում՝

Բոլոր մեդիադդմաբացիկները կտեղադրվեն դասարանական բլոգում: