Փետրվարիկ

Թումանյանական մեդիակերպարներ

Փետրվարիկ ստուգատեսի շրջանակներում paint համակարգչային ծրագրով նկարում ենք թումանյանական կերպարներ։

Աշխատանքի ընթացքում որոշեցինք ընտրել նախապես մշակված տարբերակներից առաջինը. սովորողների հետ ընտրեցինք հեքիաթը, ընթերցեցինք, քննարկեցինք, ապա դիտեցինք մուլտֆիլմը։ Հետո բաժանվեցինք 4 խմբի և յուրաքանչյուր խմբի համար ընտրեցինք կերպարներ՝ Անխելք մարդը և գայլը, Անխելք մարդը և աղջիկը, անխելք մարդը և ծառը, անխելք մարդը և Աստված։

Արդյունքում յուրաքանչյուր աեղան ներկայացրեց հեքիաթի իր հատվածը։

Без рубрики, Փետրվարիկ

Այլընտրանքային Թումանյանական կերպարներ

Փետրվարիկ տեխնոլոգիական ստուգատեսի և թումանյանական օրերի շրջանակներում պատրաստում ենք այլընտրանքային կերպարներ։ Ապա ներկայացնում հատվածներ մեզ արդեն ծանոթ հեքիաթներից։

Փետրվարիկ

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Նպատակը՝ դիտել Հ.Թումանյանի հեքիաթների մոտիվներով բեմադրված «Հեքիաթներ» ներկայացումը
Ներկայացումից հետո իրականացնել թումանյանական բացօթյա ընթերցումներ:

Продолжить чтение ««Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես»
Փետրվարիկ

«Կոմիտաս-Թումանյան» ֆլեշմոբ. փետրվարիկ ստուգատեսի ամփոփում

«Կոմիտաս-Թումանյան» ամփոփում՝ ընթերցանություններով, երգերով, պարով, բերանացի պատումներով, շրխկան համույթով…

Համագործակցություն երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանի հետ։

Ծրագիրը՝այստեղ։

Փետրվարիկ

«Կոմիտասով Թումանյան, Թումանյանով՝ Կոմիտաս»․ Փետրվարիկ ստուգատես

Օրը՝ 04․02․2021թ․

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Արաքս Հովհաննիսյան, Գայանե Թորոսյան, Մարիամ Մնացականյան

Նպատակը՝«Կոմիտաս-Թումանյան » ամփոփում՝ ընթերցանություններով, երգերով, բերանացի պատումներով…

Խնդիրներ՝

  • Իրականացնել Կոմիտասի երգերի ֆլեշմոբ
  • Իրականացնել Թումանյանի ստեղծագործությունների ֆլեշմոբ

 Ստեղծագործություններ՝

Կաքավիկ

«Կռունկներ»

Աղվեսն եկավ լանջիկ մանջիկ

«Քամին»

Փափուռի

«Ամպն ու սարը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստղծագորխությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Ամփոփում

Без рубрики, Փետրվարիկ

Թումանյանական մեդիակերպարներ․ փետրվարիկ ստուգատես

Օրը՝ 25․02․2021

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Պատասխանատուներ՝ Արաքս Հովհաննիսյան, Գայանե Թորոսյան

Նպատակը՝ թումանյանական հեքիաթների հերոսների ստեղծում մեդիագործիքներով, մեդիաստեղծագործականության զարգացում։

Խնդիրները․

  • Վերհիշել, ընտրել թումանյանական հեքիաթների կամ բանաստեղծությունների կերպարներին
  • Paint համակարգչային ծրագրով ներկայացնել կերպարները

Անհրաժեշտ գործիքները՝ պլանշետ, նոթբուք կամ նեթբուք, հեռախքս։

Ընթացքը․

Տարբերակ առաջին

Նախապես ընտրում ենք հեքիաթը․ դասավանդողը բարձրաձայն ընթերցում է, քննարկում ենք, ապա սովորողները փորձում են նկարել հեքիաթը, կամ որևէ հերոսի։

Տարբերակ երկրորդ

Սովորողն ինքն է ընտրում արդեն ծանոթ հեքիաթներից որևէ մեկը և փորձում նկարել հեքիաթը, կամ հերոսներից մեկին։

Տարբերակ երեք

Ընկերացնում ենք հեքիաթի հերոսներին․ թումանյանական մի քանի հեքիաթներից ընտրում ենք հերոսներ և ներկայացնում միասին։

Արդյունքները ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։

Ամփոփում