Ազգային ծեսեր

Դդմատոնի ամփոփում

Նախագիծը՝ այստեղ։

Տես նաև․

Դդմային մեդիակերպարներ, ասիկներ, հանելուկներ։

Դդմային ուտեստներ․ ազգային ընտանեկան խոհանոց։

Համագործակցել ենք երաժշտության դասավանդող Մարիամ Մնացականյանի հետ։

Без рубрики, Ուսումնական նախագծեր, Ազգային ծեսեր

«Դդմատոն» երաժշտական ներկայացում

Նախագծի նպատակը. Դդմատոնի ներկայացման պատրաստություն

Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Խնդիրները

  1. Ծանոթանում ենք ազգային տոներից ևս մեկին
  2. ծիսական խոհանոց՝ դդմային ուտեստների պատրաստում
  3. ասիկների ուսուցանում
  4. մեդիագործունեություն՝ նկարում ենք դդմադեմքեր
  5. դդմախաղեր
  6. համագործակցային աշխատանք


Աշխատանք երաժշտության ուսուցչի հետ


Հյուր գնացինք երսուն հոգով,

Երսուն հոգով,

Երսուն հոգով:

Սեղան բացին երսուն դդմով,

երսուն դդմով,

երսուն դդմով:

Երսուն ուտող հսկա բերան,

Հսկա բերան,

Հսկա բերան,

Վրա պրծանք՝ հո չկերանք,

Հո չկերանք,

Հո չկերանք…

Դդումդդումմոտ արի,

Տես քե ինչեր ենք բերել,

Դդումդդումմոտ արի,

Տես քե ինչեր ենք բերել,

Չիր ու չամիչ ենք բերել,

Յուղ ու մեղր ենք բերել,

Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,

Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:

Պարերգ՝ Փափուռի

Դդում, էս ինչ համով ես,

Դդումի համը փորձելու ենք եկել,

Տըռուզ – մռուզ փոր ունես,

Ղափամա եփելու համար ենք եկել։

«Հե՜յ, ջա՜ն, ղափամա»