Без рубрики

«Հակաբացիլ Կոմիտաս 2023»  ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի 3

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած երգեր

Ընդհանուր կատարման երգեր

  1. Սոնա յար
  2. Հո՜յ, Նազան
  3. Գնացեք-տեսեք
  4. Արև, արև, եկ, եկ
  5. Էսօր ուրբաթ է, պաս է
  6. Այբ, բեն, գիմ
  7. Մանուկների հայր մեր
  8. Հե՜յ, իմ Նազան
  9. Ձիուկ
  10. Կաքավի գովքը

Բերանացի ընթերցումներ. 3-րդ դասարան

Հովհաննես Թումանյան

Կանաչ ախպեր

Է՛յ, կանանչ ախպեր,
Է՛յ, ճանանչ ախպեր,
Արի՜ քեզ հետ բեր
Արևի շողեր.
Բե՛ր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն.
Է՛յ, կանանչ ախպեր,
է՛յ, ճանանչ ախպեր:

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

ԱՐԱԳԻԼ
(ժողովրդական)

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է, խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս, ջրի՛կ
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
— Դու ո՞ր այգին կերթաս , ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Оставьте комментарий