Հոգեբանական աշխատանքներ

Մոմանկարչություն

Իրականում մենք նկարում ենք ոչ միայն մոմով, այլև մոմի օգնությամբ մեր նկարչությունը դառնում է կախարդական: Եվ երեխաները առաջին անգամ առնչվելով նկարչության այս ձևին, համարում են իրենց աշխատանքները կախարդական:

Մասնակիցներ. 2-4 տարեկանների խումբ` Լիլիթ Առաքելյան, Լիաննա Մկրտչյան և ընկերներ:

Աշխատանքի նպատակն է զարգացնել երեխաների երևակայությունը, պատկերային մտածողությունը, սովորել նյութի այլընտրանքային կիրառումը:

Աշխատանքը նպաստում է նաև շոշափելիքի և տեսողական զգայարանների զարգացմանը:

Անհրաժեշտ նյութեր

  • սպիտակ թուղթ
  • ջրաներկ
  • մոմ

Աշխատանքի ընթացքը. երեխաները սպիտակ թղթի վրա մոմի օգնությամբ նկարում են իրենց ցանկությամբ պատկերներ, ապա ամբողջ թուղթը պատում են ջրաներկով: Արդյունքում այն հատվածները, որոնք նկարված են մոմով կմնան չներկված և կհայտնվի մեր կախարդական նկարը:

Оставьте комментарий