Без рубрики

Կրթահամալիրի մասին

Այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում (Լունապարկ) Լուսիե Նազարյանի հետ շրջեցինք և անցորդներին ներկայացրինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Գրեթե բոլորը տեղյակ էին կրթահամալիրի մասին, սիրով լսում և իրենց հետաքրքրող հարցերն էին հղում, իսկ փոքրիկները ուշադրությամբ լսում էին: Օրվա ընթացքում բաժանեցինք 30 տեղեկատվական թերթիկ: 

Без рубрики

Ամառային ճամբար 31.07-04.08.2017

Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09.00-16.00:

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Ճամբարի ղեկավար` Արաքս Հովհաննիսյան

էլ. հասցե` araqshovhannisyan@mskh.am

Հասցե՝  Ծ. Իսակովի 52/6 

Ճամբարային գործունեությունն ուղղված է սովորողների զարգացմանը, հետաքրքրությունների, ակտիվության խթանմանը, նոր հմտությունների յուրացմանը և այս ամենը ուրախ խաղային միջավայրում:

Ճամբարային շաբաթվա բովանդակությունը

  1. Ակտիվ խաղեր և վարժություններ` բակում և դահլիճում
  2. Լող, հեծանիվ, շախմատ
  3. Միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ
  4. Ընթերցանություն
  5. Խոհանոցային գործունեություն
  6. Պլեներ
  7. Արտթերապևտիկ աշխատանքներ (ֆոտոթերապիա, ավազաթերապիա, հեքիաթաթերապիա)

Երկուշաբթի. 

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք

12:00-13:30 լող

13:30-14:00 ընթերցանություն

14:00-14:30 շախմատ

14:30-15:00 ֆիլմ-մուլտֆիլմի դիտում

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 ակտիվ խաղեր, օրվա ամփոփում

Երեքշաբթի

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 ամառային պլեներ

12:00-13:30 լող

13:30-14:30 հեծանվավարություն

14:30-15:00 մեդիապարապմունք

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 բակային խաղեր, օրվա ամփոփում

Չորեքշաբթի

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք

12:00-13:30 լող, ջրային խաղեր

13:30-14:30 խոհանոցային գործունեություն

14:30-15:00 երաժշտության ունկնդրում, աշխատանք ավազով

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 ակտիվ խաղեր, օրվա ամփոփում

Հինգշաբթի

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք

12:00-13:30 լող

13:30-14:30 ֆոտոթերապիա

14:30-15:00 ֆիլմի-մուլտֆիլմի դիտում, քննարկում

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 ընթերցանություն, օրվա ամփոփում

Ուրբաթ

09:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում

10:00-10:30 ընդհանուր պարապմունք, միջավայրի խնամք

10:30-11:00 նախաճաշ

11:00-12:00 հեծանվային պարապմունք

12:00-13:30 լող

13:30-14:00 լողափնյա շախմատ

14:00-15:00 ճամբարային մեդիաուրբաթ

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարներ, Մասնագիտական զարգացում, Անհատական աշխատանքներ, Թարգմանություններ և վերլուծություններ

‹‹Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղվածության և ինքնագնահատականի յուրահատկությունները››

Ավարտական աշխատանք՝ մագիստրոսական թեզ GLUX-1

Без рубрики

Ամառային առաջադրանքներ

Պատրաստել նյութեր հետևյալ թեմաներով.

  1. Իմ ամառը գույներով (նկարել ջրաներկերով, մատիտներով)
  2. Քրիստոսի պայծառակերպություն (վարդավառ). ինչ գիտե՞ս տոնի մասին, և ի՞նչ սովորեցիր
  3. Ամառային վիտամիններ. ի՞նչ գիտես վիտամինների մասին

Կրկնել. 

Մաթեմատիկա. մեծ-փոքր, երկար-կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր հասկացությունները, չափումներ, գումարում-հանում միանիշ և երկնիշ թվերով:

Մայրենի. 

Հովհաննես Թումանյան

«Անհաղթ աքլորը»

«Անբան Հուռին»

«Պոչատ աղվեսը»

«Ծիտը»

«Ճամփորդները»

«Սուտասանը»

Դոնալդ Բիսեթ 

«Մոռացված ծննդյան օրը »

«Անձրևը »

«Երեք հեքիաթ »

Փորձել պատմել հեքիաթները, ընտրությամբ որևէ մեկը տեսագրել:

Կրկնել այբուբենը:

Без рубрики

Հուլիսյան օրացույց

  1. Անհատական բլոգի սպասարկում
  2.  Անհատական-մասնագիտական զարգացում 
  3. Մասնագիտական թարգմանություններ, հրապարակում անհատական բլոգում
  4. Ճամբարային ծրագրի մշակում, հրապարակում
  5. Երկրորդ դասարանցիներին առցանց ամառային առաջադրանքների հանձնարարում
  6. Անհատական նախաձեռնությամբ նախագծերի մշակում
Без рубрики

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական աշխատաժամանակ

Երկարացված օրվա կազմակերպումը 2-րդ դասարանցիների հետ.

13:35-14:00 ակտիվացնող, զարգացնող խաղեր և վարժություններ, բակային խաղեր

14:00-14:30 աշխատանք ուսումնական գործիքներով, բլոգավարություն, մեդիահմտությունների զարգացում

14:30-15:00 տեղնոլոգիա` կավագործություն, ավազանկարչություն, օրիգամի թերապիա, երաժծտության ունկնդրում և պատկերում

15:00-15:30 ինքնասպասարկման հմտությունների ձևավորում, հետճաշիկ

15:30-16:00 ընթերցանություն, բառախաղեր, մտածողությունը, երևակայությունը, խոսքը զարգացնող խաղեր

16:00-16:20 օրվա ամփոփում

16:20-16:40 պատրաստվում ենք տուն գնալուն

16:40-17:00 սովորողներին երթուղայիններով տուն ճանապարհում

Ինչպես նաև`

Օտար լեզվի ուսուցում խաղերի միջոցով

Երգ, պար

Հեծանվային և լողի պարապմունքներ

Բակային աշխատանքներ

Անհատական նախաձեռնությամբ ծրագրերի իրականացում

«Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակներում նախագծերի իրականացում

Նախագծեր ընտանիքի հետ

Ամենամսյա ճամփորդություններ

Մասնակցություն Մեդիաուրբաթների