Без рубрики

Ամառ 2017. հաշվետվություն

Հեղինակային կրթական ծրագիր մշակող-տարածող ուսուցչի` իմ ամառային ուսումնական աշխատանքը ներառում է.

«Ուսումնական ամառ» նախագիծի շրջանակներում հունիս ամսին աշխատել եմ 5-6 տարեկանների խմբի հետ, կազմակերպել երկարացված օրվա գործունեությունը:

Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ղեկավարել եմ Հարավային դպրոցի ամառային ճամբարը:  

 Օգոստոսի 5-ին, 10-ին և 11-ին հերթապահել եմ Հ արավային դպրոցում:

 Մասնակցել եմ Սևանի «ժայռ» ուսումնահայրենագիտական ճամբարին` օգոստոսի 12-15-ը: 

2017-2018 ուսումնական տարվա սովորողների ընդունելության, դասարանների-խմբերի ձևավորման ուղղությամբ իմ գործունեությունը հետևյալն է.

Без рубрики

«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-5-րդ դասարաններ դիմած սովորողների համար

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Արևմտյան դպրոց- պարտեզԺամկետ՝ օգոստոսի 21-25

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներ այլ դպրոցներից դիմած 2-5-րդ դասարանցիներ

Համակարգող՝ Սոնա Փափազյան, Կարինե Խառատյան, Արաքս Հովհաննիսյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Դպրոց-պարտեզի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում 
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  1. ուսապարկ/խուրջին/
  2. անհատական թվային միջոց՝ նեթբուք-նոթբուք-պլանշետ/լիցքավորիչի հետ/
  3. արևապաշտպան գլխարկ
  4. բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  5. լողազգեստ/ցամքոց/

Ծրագրում՝ 

  • Ofiice փաթեթ/ հայատառ մուտագրում ենք փոքրիկ պատմություն իրենց մասին, power point պրեզենտացիա ենք պատրաստում,paint-ով նկարում ենք/
  • Սովորում ենք դպրոցական ռադիո անել՝ պատմել օրվա իրադարձությունների՝ տեսածի, լասածի, սովորածի մասին
  • Մոնտաժային ծրագիր- Movie maker
  • Լողուսուցում
  • հեծանվավարություն
  • Երգեր՝ «Անդաստան», «Գնացեք տեսեք», «Սոնա յար», «Արև-արև»
  • Պարերգեր՝ «Էջմիածին», «Նախշուն կաքավ»
  • Պարեր՝ «Ծաղկաձորի», «Թամզարա»
  • էլեկտրոնային փոստից օգտվելու հմտություններ
  • Կայքի և ենթակայքերի հետ ծանոթացում
  • Բլոգավարություն-նոր բլոգներ, սպասարկում
  • Կավով աշխատելու հմտություններ
  • Շախմատ
  • Ռոբոտիքս
  • Այցելություն ագարակ-կենդանիների և բույսերի խնամք
Без рубрики

Ընդունելություն

Հարգելի ծնո՛ղ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը շարունակում է ընդունելությունը: Ես Արաքս Հովհաննիսյանն եմ, արդեն մեկ տարի է աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում` որպես երկարացված օրվա ուսուցման կազմակերպիչ: Ունեմ բարձրագույն կրթություն` ավարտել եմ ԵՊՀ-ը, ստացել եմ Մակավարժ-հոգեբանի` բակալավրի և Կլինիկական հոգեբան և հոգեթերապևտի մագիստրոսի աստիճան: 

Սիրով հրավիրում եմ սովորելու մեր ուրախ և առողջ մեդիամիջավայրում` միասին փնտրելու և բացահայտելու: Մեր յուրաքանչյուր օրը հագեցած է լինելու նոր և հետաքրքիր նախագծերով և ճամփորդություններով:

Սպասում եմ սիրով:

Դասարանական բլոգ՝ https://araqshovhannisyan.wordpress.com/

էլ. փոստ՝ araqshovhannisyan@mskh.am

Հեռախոս՝ 093-10-01-51

Հարավային դպրոց՝ himnakan.mskh.am

Հասցեն՝ Ծ. Իսակովի պողոտա 52/6

Հեռախոս՝ 010 73 61 00

Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան

Հեռախոս՝ 094 21 12 91

էլ. փոստ՝ Sh.Poghosian@mskh.am