Без рубрики

Վերապատրաստվողների խումբը ագարակում

Հարավային դպրոցի վերապատրաստվողների խումբը այսօր այցելեց ուսումնական ագարակ և Արևմտյան դպրոց-պարտեզ:

Նախ կազմակերպեցինք քայլարշավ Հարավային դպրոցից դեպի Արևմտյան դպրոց, շրջեցինք դպրոցով` մանկապարտեզի, նախակրթարանի խմբերով, ապա մասնակցեցինք լողի պարապմունքի` վերապատրաստվողները իրենզ հետաքրքրող հարցերը հղեցին մարզչին:

Ապա այցելեցինք ուսումնական ագարակ. ընկեր Խորենը պատմեց-ներկայացրեց ագարակի մասին: Շրջեցինք, մեր հյուրերը ծանոթացան տարածքին: Ագարակը նրանց համար հերթական նորույթը և առանձնահատկությունն էր, որ բացահայտել էին այս օրերի ընթացքում:

Իսկ վերջում նրանք նշեցին, որ կարճ էր ժամանակը և մյուս անգամ կգան գիշերակացով:

Оставьте комментарий